Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ունեցած կախումը որևէ լոյսից (այլ գոյներից, տաքութիւններից և այլն), իսկ եթէ մենք դիտում ենք նրա կախումը մեր աչքի ցանցամաշկից, նա արդէն մի հոգեբանական օրիեկտ է, մի զգայութիւն: Երկու դէպքումն էլ միեւնոյն առարկան է, միեւնոյն նիւթը. տարբեր է միմիայն հետազօտութեան տեսակը։ Մի այլ օրինակ, վերցնենք թղթի սսլիաակ գոյնը. ինչ չափով որ նա կախուած է այլ տարրից, օրինակ լամպի լոյսից, որ դուրս է մեզնից և պատկանում է շրջապատին, մենք ասում ենք, որ այդ կախումը ֆիզիքական է և պատկանում է արտաքին աշխարհին, և գոյնն ու լոյսը ֆիզիքական տարր են: Իսկ այն չափով, ինչ չափով թղթի գոյնը կախուած է իմ մարմնի տարրերից, օրինակ իմ աչքի ցանցամաշկի դրութիւնից և որոշւում է վերջինով, մենք այդ տարրը կոչում ենք զգայութիւն, հոգեկան տարր, որ պատկանում է արդէն ներքին աշխարհին: Երկու դեպքումմն էլ «սպիտակը» մնում է միևնոյն օրիեկտը: Այսպիսով գիտակցութեան զգայական սահմանում ամեն մի առարկայի միաժամանակ հոգեկան է և ֆիզիքական:

Այս մանրամասն վերլուծումից և առաջ բերած օրինակներից հետևում են մի քանի հիմնական մտքեր, որ յատկորոշ են Մախի փիլիսոփայութեան համար, ամենից առաջ այն, որ Մախի աշխարհի պատկերը երբէք կազմուած չէ զգայութիւններից կամ զգայութիւնների միութիւններից, ասել է հոգեկան տարրերից: Զգայութիւնը, որ միայն հոգեկան է, պէտք է անպայման տարբերել տարրից: Տարրը ոչ զուտ հոգեկան է և ոչ էլ ֆիզիքական, այլ միաժամանակ թէ հոգեկան եթէ ֆիզիքական, նայած դիտելակերպին, նայած ինչ կախման մէջ ենք վերցնում։ Դրանով Էլ Մախի ըմբռնումը տարբերւում է անգլիացի իդէալիստի՝ Բերկլէյի տեսակէտից։ Շատերը յաճախ այդ երկուսի ըմբռնումը նոյնացնում են։ Բայց դա միանգամայն սխալ է և թիւր իմացութեան արդիւնք։ Ինքը Մախը մէկից աւելի անգամներ բողոքել է այդ բանի դէմ: Ճիշտ է, Բերկլէն էլ խօսում է տարրերի մասին, բայց այդ տարրերը նոյն նշանակութիւնը չունեն նրա սիստեմում, ինչ որ Մախի համար։ Տարրերից դուրս նա ընդունում է մի անծանօթ ոյժ, Աստուած, որով պայմանաւորւում են այդ տարրերը։[1]) Մախի հայեցողութիւնն էլ, այո, ունեցել է իր իդէալիստական փուլը, բայց նա վաղուց հեռացել է զարգացման այդ աստիճանից, թէև, ինչպէս ինքն է խոստովանում, դրա «հետքերը մնացել են արտայայտութիւնների մէջ»:[2])

Այս վերլուծումից պարզւում է նոյնպէս «ներքին» և «արտաքին» աշխարհների, ես-ի և շրջապաաի, սուբիեկտի և օբիեկտի, ինչպէս և նրանց յարաբերութեան ըմբռնումը։ Սրանք պրոբլեմներ են, որոնք Մախի տարրերի ուսմունքի մէջ ստանում են ինքնատիպ լուծում։ Կանգ առնենք մի փոքր այս պրոբլեմների վրայ: Արդէն շատ բան է ասուած այդ մասին, մանաւանդ ներքին և արտաքին աշխարհների մասին։ Արտաքին աշխարհը տարրերի, աւելի ճիշտ ֆիզիքական տարրերի աշխարհն է: Ւնչ որ տարածութեան մէջ և անմիջական տուեալ բոլորին անխտիր, կոչւում է ֆիզիքական կամ արտաքին աշխարհ: Այս աշխարհը ընդհանուր է և գոյություն ունի բոլորի համար: Իսկ այն, ինչ անմիջօրէն տուեալ է

  1. Mach, Analyze d. Emptindungen, էջ 295․
  2. Նոյնը, էջ 293․