միայն մեկին և միւսներին հասկանալի է միայն անալոգիայի միջոցով, կոչւում է ներքին, հոգեկան աշխարհ: Ահա ինչպես է նկարագրում այդ Մախը: «Ես գտնում եմ ինձ տարածութեան մէջ շրջապատուած բազմազան մարմիններով, որ նոյնպէս գտնւում են այդ տարածութեան մէջ։ Այս մարմինները մասամբ անկենդան են, մասամբ կենդանի՝ բույսեր, կենդանիներ, մարդիկ: Բացի այդ իմ մարմինը և միւս մարմինները անմիջապէս գոյութիւն ունեն ինձ համար, նոյնպէս և ուրիշների համար, հետևապէս տուեալ են: Միւս կողմից, ինչպէս իմ յիշողութիւնները, ցանկութիւնները և այլն, նրանց համար միայն նմանութեան արդիւնք, եզրակացութիւններ են միայն, այնպէս էլ ինձ համար նրանց յիշողութիւնները, ցանկութիւնները և այլն։ Բոլորի համար տարածութեան մէջ անմիջականորէն տուեալի ամբողջութիւնը կարելի է կոչել ֆիզիքական, հետևապէս արտաքին աշխարհ, իսկ դրա հակառակ՝ միայն մեկին անմիջականօրէն տուեալը և միւսների համար լոկ նմանողութեան միջոցով ըմբռնելին կարելի է կոչել հոգեկան, ներքին աշխարհ[1]):
Բայց այս երկուսը, արտաքին և ներքին աշխարհները, էապէս մի ամբողջութիւն են կազմում՝ անբաժանելի և ներդաշնակ, ճիշտ այնպէս, ինչպէս տեսանք հոգեկանի և ֆիզիքականի վերաբերմամբ: Եւ այդ ներքին ու արտաքին սւշխարհները թիւրիմացութեամբ իրար հակադրելով, փիլիսոփաները առաջացրել են դուալիզմը, մինչդեռ, այստեղ չը կայ և չի կարող լինել որևէ, դուալիզմ:
Այսպէս է նոյնպէս ես-ի և շրջապատի, սուբիեկտի և օբիեկտի ըմբռնումը: Ասել ենք, որ ըստ Մախի չըկայ կղզիացած ես, ոչ էլ որևէ իր։ Աշխարհը տարրերի բազմապիսի կապակցումների հսկայական ցանց է: Այս ցանցի մէջ սերտ կապուած են բոլոր տարրերը և փոխադարձաբար պայմանաւորում են իրար գոյութիւնը։ Միշտ էլ պէտք է դիտել եսը և իրը, սուբիեկտը և օբիեկտը, հոգեեկանը և ֆիզիքականը իրենց այդ փոխադարձ և ընդհանուր կապակցման մէջ: Բացատրենք մի օրինակով, եթէ ես ասում եմ, որ այն թուղթը, որի վրայ ես այժմ գրում եմ, սպիտակ է, այդ նշանակում է, որ այդ թուղթը սպիտակ է, երբ իմ ես-ը և թուղթր, այլ խօսքով ենթական և առարկան որոշ յարաբերութեան մէջ են գտնւում: Այստեղ սխալ կը լինի «սպիտակը» բաժանել թղթից և ես-ից, վերադրել նրան անկախ գոյութիւն և համարել անկախ նիւթ։ Ահա այստեղից ծագում է սխալ իդէալիստական մոնիզմը, որ կարող է հեշտութեամբ գնալ մինչև սոլիպսիզմ, մի ուղղութիւն, որի համար ես-ն է ամեն ինչի միակ հիմքը։ Իրօք՝ «սպիտակ»-ը պատկանում է միաժամանակ և առարկային, և ենթակային, այստեղ «սպիտտակ»-ը չի կարող լինել առանց թղթի, ինչպէս և ենթակայի՝ մարդու: Թուղթը սպիտակ է միայն ես-ի և թղթի, մարդու, և առարկայի փոխադարձ յարաբերութեան մէջ: Այստեղ մենք գործ ունենք, Աւենարիուսի տերմինոլոգիայով ասած, սկզբունքային համակարգութեան հետ, որ տեղի է ունենում ենթակայի և առարկայի, մարդու և բնութեան կամ շրջապատի մէջ։ Եւ դա համարւում է այն միակ յարաբերութիւնը, որի մասին կարելի է առհասարակ որևէ բան ասել։ Մարդը, ենթական կազմում է կենտրոնական անդամը, իսկ շրջապատը,
- ↑ Erkenntnis und Irrtum, էջ 5-6