բնութիւնը, առարկան՝ հականդամը։ «Չը կայ սուբիեկտ առանց օբիեկտի և ընդհակառակը, չը կայ օբիեկտ առանց սուբիեկտի». այս միտքը պէտք է հասկանալ հէնց վերև ընդգծած իմաստով և ոչ թե բառացի։ Սուբիեկտը և օբիեկտը, ես-ը և շրջապատը մշտապէս փոխադարձ յարաբերութեան մէջ գտնուող էութիւններ են. նրանք միշռ էլ երևան են գալիս միասին և անհետանում միասին: Հետևապէս ինչպես չի կարող լինել օբիեկտը ինքնին, ինքն իր համար, այնպէս էլ չը կայ անկախ սուբիեկտ։ Անհասկանալի կը դառնայ մէկը կամ միւսը, եթէ, մէջտեղից հեռացնենք այդ համակարգութիւնը, նրանց փոխադարձ յարաբերութիւնը։
Իմացութիւնը հէնց այդ համակարդութեան, սուբիեկտի և օբիեկտի փոխադարձ յարաբերութեան արդիւնքն է։ Փորձը ենթադրում է անպայման այդ երկուսի՝ սուբիեկտի և օբիեկտի ներկայութիւնը։
Ահա փիլիսոփայական այս դժուարին և հիմնական պրոբլեմները ինչպիսի պարզ և մեկին, որոշ և իւրայատուկ լուծումն են ստանում Մախի համաշխարհային տարրերի ուսմունքի մէջ:
Բայց այս վերլուծումից մի հետևութիւն ես պէտք է անել, մի կարևոր հետևութիւն։ Նրա փիլիսոփայական դրութիւնների այս վերլուծումը ցայտուն կերպով ցոյց է տալիս, թէ որքան անարդար են և թիւր հայեացք ունեն Մախի իմացաբանութեան մասին այն մարդիկ, որոնք նրան տալիս են հետևեալ բազմազան, իրար ջնջող որակումները՝ իդէալիստ, սոլիպսիստ, մատերիալիստ, բերկլկիստ և այլն։
Բոլոր խոշոր մտածողների ճակատագիրն է եղել այդ, և ինչու պետք է Մախը բացառութիւն կազմէր:
Բայց դեռ ևս ամբողջովին չի լրացել նրա համաշխարհային տարրերի պատկերը։ Մի կարևոր գիծ ևս պակասում է։
IV.
Համաշխարհային տարրերի կախման և յարաբերութեան ըմբռնումը.- պատճառականութիւն և նրա թերութիւնը.- մաթեմաթիկական ֆունկցիաի հասկացողութիւնը և կիրարկումը.-օրինակները
Այժմ դառնում ենք Մախի փիլիսոփայութեան վերջին և խիստ օրիգինալ դրութեան։ Այստեղ մեծ է նրա (և Աւենարիուսի) արած ծաոայութիւնր գիտութեան համար։
Համաշխարհային տարրերի ուսմունքը վերլուծելիս մենք միշտ էլ ասում էինք, որ տարրերր, նրանց բազմապիսի միութիիններր գտնւում են կախման և յարաբերութեան մէջ։ Բայց այստեղ ծագում է մի նոր հարց. տարրերի այդ յարաբերութիւնը, ֆիզիքականի և հոգեկանի կապը որպիսի բնույթ ունի: Որևէ, յարաբերութիւն կամ առնչութիւն այդ տարրերի մէջ ընդունում են բոլոր մտածողներն անխտիր: Այստեղ չը կայ տարաձայնութիւն։ Բայց ինչպիսի յարաբերութիւն, ինչպիսի կախում։ Ահա այս հարցի շուրջը բաժանւում ենք կարծիքները:
Տարրերի այս երկու շարքերի մէջ կայ արդեօք պատճառականութիւն, թէ մի այլ տեսակի յարաբերութիւն է դա: Պատճառականութեան սովորական