Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինքնագիտակցութեան վայրկեանին գործ ունի նախնիքներիև ժամանակակիցների հաւքական փորձի հետ:

Ինչպէս գիտենք, տարրերի երկու շարք կայ մեր միջավայրում` ֆիզիկական աշխարդհի և ես-ի, կամ գիտակցութեան տարրեր: Այդ երկու շարքերը հէնց սկզբից տուեալ են և կազմում են մեր փորձը, այն աշխարհը, որի հետ մենք անպատճառ գործ ունենք: Մեր հոգեկան կեանքը թւում է, թէ անկախ գոյութիւն ունի ֆիզիքական գործողութիւներից , այսպես ասած՝ որպէս մի աշխարհ ինքնին իր ազատ և ինքնուրոյն օրէնքներով, ուրիշ կարգի օրէնքներով: Բայց այդ պատրանք է միայն:[1])Մախի համար բոլոր տարրերը, բոլոր բազմազան որպիսութիւնները, իրերը, զգայութիւնները, յիշողութիւնները, ցանկութիւնները, կամեցողութիւնները, զգացմունքները, անհատական և հաւաքական փորձերը, որպէս ընդգրկող իրականութեան բաղկացուցիչ տարրեր, գտնւում են կախման մէջ և փոխադարձաբար միմյանց գոյութիւնը պայմանաւորում են: Ես-ը աշխարհից կղզիացած մի հիւ չէ, ասում է Մախը, այլ մի մասը աշխարհի, և սրա հետ միասին յաւերժական հոսման մէջ է: Բայց ինչպէս չր կայ կղզիացած ևս, այնպէս էլ չը կայ կղզիացած իր:

Ըստ Մախի այս բազմազան յարաբերութիւնների, կախումների և ազդեցութիւնների աշխարհիցն է իր ծագումն ստանում գիտութիւնը, ահա այդ շրջանակումն է կազմաւորում նա: Գիտութիւնը կղզիացած մի էութիւն չէ, քանի որ մենք ինքներս մի կտորն ենք բնութեան, և մեր միջավայրի որպիսութիւնները պայմանաւորում են մեր գոյութիւնը և մտածողութիւնը:[2]) Այս կարևոր և ուշագրաւ բանաձևը միանգամայն համապատասխանում է Մախի իմացութեան տեսութեան ընդհանուր ոգուն։ Այդպէս է նաև նրա հետևեալ միտքը։ Կենսաբանական և կուլտուրական պատմութիւնը նա դիտում է որպէս համահաւասար, իրար փոխադարձաբար լրացնող աղբիւրներ հոգեբանութեան և իմացաբանութեան համար։ Նա առհասարակ կենսաբանութեանը մեծ տեղ է տալիս և շեշտում կենսաբանական միջավայրի աղդեցութեան վրայ: Մարդու մկջ, ասում է նա, ամենաուժեղը ինքնապահպանման տենչն է, մարդու ամբողջ գործունէութիւնը ինքնապահպանմանն է ծառայում: Ամեն մի յիշողութիւն, ամեն մի գիտելիք միայն չափով արժէ ունի, իչ չափով նա օգնում է մարդուն այդ ուղղութեամբ:[3])Նա ուղղակի յայտարարում է դիտութիւնը մի միջոց ինքնապահպանման:

Ահա այս կենսաբանական և սոցիալական միջավայրումն է ամեն ինչ սաղմնաւորւում և զարգանում: Գիտութիւնը, գեղարուեստը, լեզուն և այլն Մախը դնում է անմիջական կախման մէջ այս հասարակական միջավայրից: Ով է կազմել առաջին անգամ լեզուն, ով է գտել լեզուն, հարցնում է նա, և տալիս է իր իմացաբանութեան ոգուն համապատասխան պատասխան: Մենք այլևս, ասում է նա, այնքան միամիտ չենք, որ ընդունենք որպէս ասուածների մի պարգև: Որտեղից պիտի զարգանար մարդկային լեզուն, եթէ ոչ մեր նախնիքների կենդանական լեզուից։[4])Ընդհանուր

  1. Analyse der Empfindungen էջ 277-8
  2. Նույն տեղը, նաև Popul. Wiss. Vorl էջ 250
  3. Walrmelehre, էջ 365
  4. Նոյնը, էջ 407