Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կողմնակիցները ոչ մի ջանք չեն խնայում աւելի խորացնելու այն, ընդլայնելու, և որ գլխաորն է՝ ընդհանրացնելու:

V

Մախի հասարակագըտական հայեցակէտները.-չը կայ սիստեմ.-ժամանակակից հասարակագիտութիւնը և Մախ.- գործօնների ըմբռնումը:

Մախը, լինելով մասնագէտ ֆիզիքոս, բնականօրէն իր հետազօտութիւնների մէջ հեռու էր սոցիալ-փիլիսոփայական և հասարակագիտական բնագաւառներից, հետեապէս իզուր կը լինի որոնել և սպասել որևէ ամբողջական, սիստեմատիք գործ փիլիսոփայական-հասարակագիտական խնդիրների վերաբերմամբ։ Բայց իմացաբանական, հոգեբանական և ֆիզիքական վերլուծումների ընթացքում նա առիթներ է ունեցել այս կամ այն հասարակագիտական հարցը շօշափելու և պարզել է, իհարկէ ընդհանուր գծերով, մի շարք հասարակագիտական պրոբլեմներ։ Եւ այդ արել է Մախը անկախօրէն, ինքնուրոյնարար, որքան իր սեփական դիտողութիւնները և իր մասնագիտութեան սահմանում արած եզրակացութիւններն են թոյլ տուել։

Հասարակագիտական հարցերի սահմանում էլ Մախը ներկայանում է մեզ որպես փորձառական գիտութեան ներկայացուցիչ: Նրա վերջին նշանաւոր գրուածքը, "Erkenntnis und lrrtum", որ գերազանցապէս իմացաբանական մի գործ է, իր մէջ կրում է նաև մի շարք հասարակագիտական տե-սակէտից ուշադրութեան արժանի մտքեր և գեղեցիկ բանաձևեր, որոնք զարմանալիօրէն զուգադիպում են ժամանակակից հասարակագիտութեան հիմնական դրութիւններին։ Եւ իսկապէս ինչ է ճշմարիտ, խորունկ իմացաբանութիւնր, եթէ նրա հիմնական դրութիւնները և սկզբունքները հակասութեան մէջ պէտք է գտնու են հասարակագիտական օրէնքների և սկզբունքների հետ։ Ճշգրիտ իմացական տեսութեան մեծ արժէքը կայանում է հէնց այդ գեղեցիկ ներդաշնակութեան մէջ: Եւ Մախի իմացութեան տեսութիւնը ապացուցում է այդ: Իմացութիւնը երկնքից կախուած չէ, նա էլ սերտօրէն կապուած է սոցիալական կեանքի հետ: Ըստ Մախի իմացութեան ծագումը կրում է ամբողջապէս հասարակական բնոյթ, ընկերային միջավայրի արգասիք է այն և հետևապէս չը պէտք է հակասէ հասարակական կեանքի անմիջական տուեալներին։

Մօտենանք նրա մտքերի վերլուծմանը։ Ըստ Մախի ոչ միայն մարդկութիւնը, այլ և ամեն մի անհատ, գիտակցութեան հասնելով, իր մէջ գտնում է պատրաստի աշխարհայեացք, մի աշխարհայեացք, որի կազմութեան համար նա դիտաւորեալ կերպով ոչինչ չի արել: Այդ աչխարհայեցողութիւնը նա ստանում է որպես բնութեան և քաղաքակրթութեան մի տրիտուր: Սրանով է սկսում ամեն մէկը։ Ոչ մի մտածող չի կարող աւելին անել, քան ընդունել այդ որպէս ելակէտ, ապա սրբագրել և աւելի զարգացնել այն, օգտագործել նախնիքների փորձերը, խուսափելով նրանց սխալներից: Ահա մարդկային իմացութեան սկզբնաւորումը և նրա սոցիալական անկասկածելի բնոյթը: Այս դրութիւնից պարզ է նոյնպէս այն, որ Մախը դնում է hաւաքական փորձի սկզբունքը: Այստեղ անհատն արդէն