Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անկետայի այդ հարցական թերթերը ուղարկուած են եղել Գանձակի նահանգում գործող 48 վարկային կօօպերատիւ ընկերութիւնների, որոնք ըստ իրենց տեսակի և գաւառների բաժանւում են հետևեալ կերպով:

Գաւառներ Վարկային ընկերակց. Փոխատու-խնայոց. ընկերակց.
1. Գանձակի 6 7
2. Շուշուայ 5 3
3. Զանգեզուրի 5 1
4. Ղազախի 2 7
5. Կարեագինի 3 1
6. Նուխուայ 1 5
7. Արեշի 1 1
8. Ջևանշիրի 1 -
Ընդամենը 24 վարկային և 25 փոխատու-խնայողական ընկերակցություններ

Մինչև ներկայ թուի օղոստոսի սկիզբը միայն 31 մանր վարկի հիմնարկութիւններից են ստացուել անկետայի թերթերը, որոնց պատասխանները հիմնուած են ընկերակցութիւնների գործունէոթւան տուեալների վրայ առ 1 մարտի 1916թ.:

Պատասխանները հետևեալ ընկերակցութիւններից ու գաւառներիցն են ստացուել.

Գաւառներ Վարկային ընկերակց. Փոխատու-խնայոց. ընկերակց.
1. Գանձակի 1 4
2. Շուշուայ 3 1
3. Զանգեզուրի 5 -
4. Ղազախի 2 4
5. Կարեագինի 2 -
6. Նուխուայ 1 5
7. Արեշի 1 1
8. Ջևանշիրի 1 -
Ընդամենը 16 վարկային և 15 փոխատու-խնայողական ընկերակցություններ

Այսպէս ուրեէմն 31 մանր վարկի հիմնարկութիւնների վարչութիւնների պատասխանները ծաոայում են մեզ համար որպէս վիճակագրական նիւթ պարզելու համար այն հարցը, թէ ինչ ազդեցութիւն ունի ընկերակցութեան գործունէութեան շրջանը նրա գործողութիւնների և անդամների ընկերակցական կապակցութիւնը զարգացնելու վրայ և թէ ինչ չափով է յաջողում ընկերակցութիւնների վարչական մարմիններին արժան վարկ մատակարարել իրենց գործունեութեան շրջանի գիւղերի անդամներին։

31 մանր վարկի հիմնարկութիւնները կազմում են Գանձակի նահանգում գործող բոլոր մանր վարկի հիմնարկութիւնների 68%, և իրենց գործունէութիւնը տարածում են 399 գիւղերում, որոնք գտնւում են մինչև 40 վերստ հեռաւորութեան վրայ ընկերակցութիւնների վարչութիւնների վայրերից: Այդ գիւղերի ազգաբնակչութիւնը բաղկացած է հայերից, թուրքերից և ռուսներից, ու նրանց ծխերի ընդհանուր թիւն է 45348։ Թէ ինչ տարածութեան վրայ են գտնւում գիւղերը վարչութեան վայրերից, իւրաքանչիւր