գիւղ որքան ծուխ ունի և քանի հոգի են անդամագրուած ընկերակցութիւններին, այդ ցոյց է տալիս հետևեալ աղիւսակը:
| Գիւղերի թիւը | Ընկերակցութիւնների վարչութեան և նրան ենթակայ գիւղերի մէջ եղած հեռաւորութիւնը | Ընկերակցութիւնների գործունէության շրջանի մէջ մտնող գիւղերի ծխերի թիւը | Ընկերակցութեան անդամների թիւը ըստ շրջանների |
|---|---|---|---|
| 31 | 0 | 10,019 | 4,663 |
| 143 | 1-5 | 13,576 | 4,866 |
| 116 | 6-10 | 8,740 | 2,347 |
| 54 | 11-15 | 4,839 | 1,012 |
| 33 | 16-20 | 4,181 | 953 |
| 9 | 21-25 | 1,203 | 211 |
| 5 | 26-30 | 485 | 79 |
| 4 | 31-35 | 425 | 72 |
| 4 | 36-40 | 880 | 91 |
Այս աղիւսակը մեզ տալիս է հետևեալ պատկերը։ 31 գիւղում, ուր գտնւում են ընկերակցութիւնների վարչութիւնները, գիւղական ծխերի ընդհանուր թուի 46,5% անդամագրուած է մանր վարկի հիմնարկութիւններին: Վարչութեան վայրից ոչ աւելի քան 5 վերստի վրայ գտնուող 143 գիւղերից ընկերութիւններին անդամագրուած է գիւղական ծխերի 35,8% , 6-ից մինչև 10 վերստ հեռաւորութեան վրայ գտնուող 116 գիւղերից անդամագրուած է ծխերի ընդհանուր թուի 26,8%: 11-ից մինչև 13 վերստ հեռաւորութեան վրայ գտնուող 54 գիւղերից անդամագրուած է 20,9%: 16-ից մինչև 20 վերստ հեռաւորութեան վրայ գտնուող 33 գիւղերից անդամագրուած է 18,3%: 21-ից մինչև 25 վերստ հեռաւորութեան վրայ գտնուող 9 գիւղերից անդամագրուած է 17,5%. 26-ից մինչև 30 վերստ հեռաւորութեան վրայ գտնուող 5 գիւղերից՝ 16,3%. 31-ից մինչև 35 վերստ հեռաւորութեան վրայ գտնուող 4 գիւղերից՝ 16,9%, 36-ից մինչև 40 վերստ հեռաւորութեան վրայ գտնուող 4 գիւղերից անղամագրուած է ծխերի ընղհանուր թուի 10.3%:
Ուրեմն որքան հեռու են ընկերութեան գործունէության շրջանի գիւղերը վարչութեան վայրից, այնքան ոիչ ծուխ է անդամագրւում, հետևապէս մանր վարկի հիմնարկութիւնները իրենց գործունեութիւնը տարածելով մեծ օրգաններում, հնարաւորութիւն չեն ունենում գրաւել մեծ քանակութեամբ անդամներ վարչութեան վայրից հեռու գտնուող գիւղերից:
Թէ ինչ աղղեցութիւն ունի ընկերութեան գործունեութեան շրջանը անդամների վարկի չափի վրայ, ցոյց է տալիս հետևեալ աղիւսակը, որի տեղեկութիւնները վերաբերւում են նոյն գիւղերին։
| Ընկերակցութեան գործունէության շրջանի գիւղերի և վարչութեան վայրի մէջ եղած տարածութիւնը | Անդամների թիւը | Անդամների ունեցած վարկի ընդհանուր գումարը | Իւրաքանչիւր անդամին յատկացրած վարկի միջին գումարը |
|---|---|---|---|
| 0 | 4,663 | 670681 ր. | 143,8 |
| 1-5 | 4,866 | 652,689 » | 113,5 » |
| 6-10 | 2,347 | 255,470 » | 108,8 » |
| 11-15 | 1,012 | 92,313 » | 91,2 » |
| 16-20 | 983 | 72,430 » | 76,0 » |
| 21-25 | 211 | 14,045 » | 66,5 » |
| 26-30 | 79 | 5,276 » | 66,0 » |
| 31-35 | 72 | 4,693 » | 65,1 » |
| 36-40 | 91 | 4,745 » | 52,1 » |