Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համարենք մատնացոյց անելու միայն այն հանգամանքի վրայ, որ հայ գիւղը միանգամայն զուրկ է ինտելլիգենտ ոյժերից, որոնք պէտք է նախաձեռնողը և վարողը լինէին բոլոր հանրօգուտ ու շինարար գործերի, հետևապէս և քարոզողն ու իրականացնողը կօօպերացիայի գաղափարի։

Յ.Լազարեան

ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԵԾ ՏԱԳՆԱՊԸ

Թիւրքիայի միջամտութիւնը այս պատերազմին ճակատագրօրէն շրջեց Հայ կեանքի բնականոն ընթացքը։

Քանի դեռ յոյս կար, որ Օսմանեան հիւանդ պետութիւնը խոհեմութին կունենայ հեռու պահելու իրան եւրոպական ընդհանոլր տակնուվրայութիւնից, կարելի էր սպասել, որ պատերազմական դէպքերն ու նրանց հետևանքները միջնորդապէս միայն կանդրադառնան թիւրքահայ ժողովրդի բաղդի վրայ: Բայց երբ Թիւրքիան ևս գլխակորոյս թեթևամտութեամբ նետուեացաւ այս աշխարհաղղորղ փոթորիկի մէջ, այլ ևս կասկած չէր մնում, որ այդ զառամեալ պետութիւնը ինքնասպան մոլեգնութեամբ ինքն է շտապում փորել իր սեփական գերեզմանը. որովհետև պարզ էր, որ եւրոպական երկու հակամարտ խմբակցութիւններից ոչ մէկի յաղթանակը կամ պարտութիւնը չը պիտի կարողանար ծաոայել Թիւրքիայի ուժեղացման և անկախ գոյութեան ապահովման։

Եւ այսպէս հայկական հարցը, որ թիւրքական մեծ պրոբլեմի մի մասն էր կազմում, նորէն հրապարակ եկաւ աննախընթաց սրութեամբ և հրամայականութեամբ:

Ի՞նչպիսի պատկեր էր ներկայացնում հայ հասարակական-քաղաքական կեանքը այն պահուն, երր վրայ հասաւ այս պատերազմը. ինչ՞պէս կազմաւորուեց քաղաքական այն ուղին, որին կամայ թէ ակամայ հետևեց հայութիւնը պատերազմի ընթացքում, ի՞նչպէս ստեղծուեց այն ողբերգական դրութիւնր, որի մէջ գտնւում է այսօր հայ ժողովուրդը։

Ահա տանջող հարցեր, որոնց անաչառ, անկողմնապահ պատասխանը մեծապէս պիտի օգնէ մեզ ճշդելու մեր անելիքը, մեր ապագայ ընթացքը: Սակայն դժուար է ու թերևս անհնար է վերջին տարիների հայ կեանքի ցանկալի չափով անաչառ գնահատութիւնը, այնքան թարմ են դեռ դէպքերը և այնքան կենդանի դեռ նրանց յարուցած կրքերը։

Թողնելով ապագայ պատմաբանին այդ պատասխանատու և հրահանգիչ գործի կատարումը, մենք մեր առջև դնում ենք աւելի համեստ նպատակ. այն է՝ ներկայացնել ընդհանուր գծերով դէպքերի իրական ընթացքը, փորձելով ըմբռնել նրանց ներքին իմաստն ու յաջորդական կապը...

Մինչև 1907 թուականը, այսինքն մինչև Օսմանեան կուսակցութիւնների Պարիզի յայտնի խորհրդակցութիւնը, հայ քաղաքական