Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իր ընկերակցութիւնից, գիտակցի ընկերակցութեան նպատակն ու կոչումը, ընկերակցաբար գործելու նշանակութիւնն ու արժէքը, և ինքն իր կողմից հնարաւորութեան չափ նպաստի իր շահերին հարազատ հիմնարկութեան բարգաւաճմանը:

Սակայն այդ բոլորը հնարաւոր է միայն այն դեպքում, երր ընկերակցութիւնն իր գործունէութիւնը տարածում է փոքր շրջանի վրայ:

Ֆ. Րայֆէզենը, որ ամենայն իրաւամբ կոչւում է վարկային կօօպերացիայի հայրը, ընկերակցական գործունէութիւնը ուրիշ կերպ չէր ընդունում, քան հիմնուած բոլոր անդամների գիտակցութեան ու պարտաճանաչութեան վրայ։

«Վարկային կօօպերատիւի անդամների փոխադարձ երաշխաւորութիւնը, ասում է Րայֆէյզենը, պէտք է իւրաքանչիւր անդամի մէջ զարթեցնի պարտաճանաչութեան այն գիտակցութիւնր, որ մէկը պիտի պաշտպանի բոլորին և բոլորը՝ մէկին»։

Րայֆէյզենի առաջարկած վարկային կօօպերատիւներից իւրաքանչիւրի գործունէութիւնը պիտի սահմանափակուի միայն մի գիւղով, և միջին հաշուով իւրաքանչիւր ընկերակցութեան անդամների թիւը չր պիտի անցնի 100 հոգուց: Եւ որովհետև ընկերակցութեան վարչութիւնը պէտք է գտնուի հէնց այն գիւղում, ուր բնակւում են նրա բոլոր անդամները, վարչութեան համար դիւրին է ուսումնասիրել իւրաքանչիւր անդամի տնտեսական դրութիւնը, իմանալ նրա տնտեսութեան հերթական պէտքերը, որոշել իւրաքանչիւր անդամի անհրաժեշտ փոխատւութեան քանակը և այլն: Իսկ անդամները, միևնոյն գիւղի բնակիչ լինելով, հնարաւորութիւն ունեն կանոնաւոր կերպով յաճախել ընկերակցութեան ընդհանուր ժողովները, մօտ ու անմիջական մասնակցութիւն ունենալ ընկերակցութեան գործերի վերաբերեալ հարցերի պարզաբանելու ու համապատասխան որոշումներ կայացնելու մէջ:

Բացի այդ Ֆ. Րայֆէյզենի կարծիքով գիւղական վարկային կօօպերատիւ ընկերակցութեան գործերը վարող մարմինները ձրի պէտք է աշխատեն, որովհետև առհասարակ վարկային ընկերակցութիւնը պէտք է խուսափի մեծ ծախսեր անելուց և կարելոյն չափ անհրաժեշտ ծախսերը քչացնի:

Ով քիչ թէ շատ շրջել է Անդրկովկասի գիւղերը, ծանօթ է նրանց պայմաններին, նա անշուշտ գիտի, որ մեր գիւղերը խարխափում են տգիտութեան մէջ: Գրագիտութիւնը շատ քիչ է տարածուած, գիւլական ինտելիգենցիա մենք չունենք: Մասնաւորապէս հայ իրականութեան վերաբերմամբ կարելի ասել, որ մեր մայրենի դպրոցները հազիւ երկու տասնեակ տարուայ պատմութիւն ունեն և շնորհիւ իրանց սահմանափակ ծրագրի անկարող են հայ գիւղին տալ պատրաստուած ոյժեր, որոնք կարողանային համարձակ և առանց ուրիշի օգնութեան անցնել իրենց կեանքին մօտ հիմնարկութիւնների գլուխը և գործը վարել առանց ուրիշների օգնութեան։

Այդպիսի անմխիթար պայմաններում մեծ դեր կարող են կատարել գիւղական ուսուցիչները, բայց նրանց մեծամասնութիւնը անտարբեր վերաբերմունք է ցոյց տալիս դէպի գիւղի վերաշինութեան գործը:

Կանգ չաոնելով մի շարք այլ պայմանների վրայ, որոնք ներկայումս դժուարին և յաճախ անհնարին են դարձնում հիմնել ամեն մի գիւղում առանձին վարկային կամ փոխատու-խնայողական ընկերութիւն, բաւական