Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քաղաքական վերածնութեան շուրջը, մարմնաւորուելով «Թիւրքահայաստանի ինքնօրինութիւն» գաղափարի մէջ:

Կամաւոարական շարժման ճանապարհը հարթելու և կամաւորական խմբերի կազմակերպման ու ղեկավարման գորձր դիւրացնելու համար պէտք էր մի պաշտօնական մարմին, որ կարողանար բանակցութիւնների մէջ մտնել կառավարութեան հետ և իր վրայ վերցնել ամրողջ գործի պաաասխանատւութիւնը: Այդ մարմինր որոշ կշիռ և հեղինակութիւն պիտի ունենար թէ հայ հասարակութեան և թէ ռուս իշխանութեան աչքում։

Բնական է, որ այդպիսի մի մարմին կարող էր լինել և պէտք է լինէր հայ հասարակութեան կողմից բնորուած ու լիզօրուած մի օրգան:

Սակայն դժբաղդաբար այդպէս չեղաւ:

Տարբեր առիթով կազմուած մի մարմին, որ հրապարակ եկաւ «Ազգային բիւրօ» անունով և ճանաչուեց ռուս իշխանութեան կողմից, իրան դրեց մի իւրատեսակ ազգային կառավարութեան տեղ, վարելով ամենապատասխանատու բանակցութիւններ ոչ միայն կամաւորական գործի մասին, այլ եւ ընդհանուր ազգային քաղաքական խնդիրների շուրջը:

Պատերազմի յարուցած հասարակական պսիխոզր այնքան էր կաշկանդել սահմանի այս կողմը ապրող հայութեան միտքն ու կամքր, որ չր նայելով եղած հատուաւոր հրապարակային բողոքներին (հայ երիտասարդ գործիչների մի խմբի և մասամբ էլ «Մշակի» կողմից), Թիւրքիայից դուրս գտնուող հայ ժողովուրդր ղանգուածօրէն ենթարկուեց «Ազգային բիւրօի» իշխանութեամբ: 1914 թ. դեկտեմբերեան խուճապից յետոյ դժգոհների և բողոքողների թիւը մեծացաւ: Սակայն 1915 թ. փետրուարին Թիֆլիսում գումարուած «կոնֆերենցիան» անգամ հապես ոչինչ չէ կարողացաւ փոխել արդէն ստեղծուած դրութեան մէջ: Ընդհակառակը, իր սանկցիայով նա եկաւ նուիրագործելու, ամրապնդելու կատարուած իրողութիւնները…

Յետագայում դժգոհների թիւը աւելի ևս աճեց և նրանց բողոքը աւելի ակտիւ բնաւորութեիւն ստացաւ: Սակայն արդէն ուշ էր, և ամեն ինչ իներգիայի ոյժով ընթացաւ նախկին շաւղով։

Կամաւորական խմբերի կազմակերպման ու պահպանութեան համար Ազգային բիւրօն դրամական ժողովարարութիւն արեց հայ հասարակութեան մէջ:

Ազգային բիւրօն իր կազմով բոլորովին ձեռնհաս չէր անմիջապէս ստանձնելու կամաւորական խմբերի կազմակերպման ու ղեկավարման գործր և յանձնեց այդ մի յաըտուկ մարմնի, որ պաշտօնապէս հանդէս եկաւ կարգադրիչ կոմիտե անունով և որ հասարակ ժողովրդի կողմից կոչուեց «Հայկական շտաբ»:

Ազգային բիւրօն քաղաքական իմաստութիւն չունեցաւ սակայն չը դնելու «կարգադրիչ կոմիտէն» և նրա գործը նեղ կուսակցական հողի վրայ: Վերջինս բաղկացած լինելով բացառապէս քաղաքական յայտնի հոսանքին յարող անհատներից, կամաւորական խմբերի հրամանատարներ նշանակեց կուսակցական մարդկանցից, որոնք յայտնի էին իրենց նախկին յեղափոխական գործունէութեամբ: Կարգադրիչ կոմիտէի ղեկավարող անդամների