Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և առհասարակ հայերի ռուսական օրիենտացիան, որ սահմանի այս կողմը արտայայտւում էր յախուռն և բացարձակ կերպով, իսկ սահմանի այն կողմը՝ ըստ թիւրքերի տպաւորութեան զսպուած ձևով լօյալութեան բաւականին թափանցիկ քօղի տակ, Հայաստանը հայերից դատարկելու ծրագիրը դարձաւ գերման-թիւրքերի համար ոչ միայն քաղաքական շահերի թելադրութիւն, այլ, որոշ չափով նաև ռազմական անհրաժեշտութիւն, որ բղխում էր թիկունքի ապահովութեան հրամայական պահանջից։

Այս բոլորը բացատրում է հայերի տեղահանաթեան շարժառիթները միայն։

Ի՞նչպԷս եղաւ սակայն, որ տեղահանաթիւնը ի վերջոյ վերածուեց մի ահռելի կոտորածի, որի նմանը մարդկային պատմութիւնր շատ քիչ է տեսել:

Որչափ որ խնդիրը վերաբերում է տեղահանաթեան, կարելի է արդէն անվերապահօրէն ասել, որ հայերի մասսայական տեղահանութիւնր հայկական նահանգներից կատարուել է կանխամտածուած ծրագրով եւ գերման դաշնակիցների անպայման հաւանութեամբ: Այս մասին կան թէ թիւր և թէ գերման կառավարութեան կողմից արուած պաշտօնական խոստովանութիւններ: Նոյնքան անվիճելի է թւում երիտասարդ թիւրքերի կառավարութեան ուղղակի պատասխանատւութիւնը հայկական կոտորածի վերաբերմամբ։

Մինչև այժմ հնարաւոր չի եղել սակայն հասաատապէս ճշդել այն հարցը, թէ արդեօք գերման կառավարութիւնը (կամ նրա ներկայացուցիչները Թիւրքիայում) իմացել է վաղօրօք թիւրքերի հրէշաւոր մտադրութիւնը՝ տեղահանութեան ժամանակ սարքել ընղհանուր հայկական կոտորած, և տուել է արդեօք նոյնպէս իր հաւանութիւնը, թ՞է գերմանացիները դրուել են միայն կատարուած արիւնոտ իրողութեան առջև և լռելեայն ու ճարահատեալ կերպով հաշտուել են զարհուրելի ոճրագործութեան հետ իրենց յարաբերութիւնները թիւրքերի հեա չը փչացնելու համար։ Յամենայն դէպս մի բան պարզ է, որ պաշտօնական Գերմանիան ոչինչ չէ արել որևէ կերպով պաշտպանելու համար հայերին իրենց թիւրք դաշնակցի հայերին հասցրած մահացու հարուածից։

Ի՞նչը մղեց սակայն թիւրքերին հայերի բնաջնջման խելագար վճիռը արձակելու:

Նախ և առաջ՝ ցեղային այն վայրենի բնազդները և այն արիւնարբու ոգին, որ Օսմանեան թիւրքերի պատմական յատկանիշն է եղել։ Հպատակ այլակրօն ազգերին կոտորելու բարբարոս սիստեմը զարերից ի վեր եղել է միակ ըմբռնելի ու մատչեի միջոցը թիւրքերի համար լուծելու բարդ քաղաքական խնդիրները: Քրիստոնեաներին կոտորելը, նրանց ունեցածը կողոպտելը եղել է թիւրք իշխողների պետական զերագոյն իմաստութիւնը: Եւ եթէ մի ոյժ նրանց խանգարել է իրենց ոճրապարտ մղումներին կատարեալ ազատութիւն տալու, այդ եղել է վախը Եւրոպայի միջամտութիւնից: Ամեն անգամ, երբ թիւրք իշխողները զգացել են, որ կարող են անպատիժ կերպով կոտորել իրենց հպատակ քրիստոնեայ ժողովուրդները,