Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ռուս զօրքերի և հայ կամաւրների Վան մտնելուց յետոյ ազատագրուծ հայերի ղեկավարներից մէկը, Արամը, նշանակուեց ռուս իշխանութեան կողմից Վասպուրականի ժամանակաւոր նահանգապետ: Վասպուրականի հայութեան համար սկսուեց վերածնունդի մի յուսատու շրջան, ինքնավար կեանքի մի անկիւն էր ստեղծուել, ուր թիւրքահայ ժողովրդի մի բեկորր կարող էր վերականգնել իր տնտեսութիւնը և կենդանի մնացած օսմանեան հայութեան համար դառնալ ազատութեան մի տեսակ խարիսխ:

Երկար չը տևեց սակայն այդ երանելի շրջանը:

Հազիւ անցաւ երկու ամիս, 1915 թ. յուլիսին մի եղերական դիպուածով ռուս զօրքերը ժամանակաորապէս թողին Վասպուրականի նահանգը և յետ նահանջեցին դէպի ռուսական սահմանը: Եւ Վասպուրականի բովանդակ հայ ազգաբնակութիւնը՝ աներևակայելի սարսափով բռնուած, աներևակայելի խուճապի մէջ պոկուեց իր մայրենի հողից ու տնից և հեղեղի նման թափուեց Կովկասի սահմանները:

Հարուածը այնքան յանկարծակի էր և փախուստի յորձանքը այնքան տարերային, որ Կովկասի հայութիւնը հնարաւորութիւն չունեցաւ անմիջապէս կազմակերպուած օգնութիւն հասցնելու երեք հարիւր հազար փախստականների հսկայ բազմութեան:

Պահ մի Կովկասի հայ հասարակութիւնն այնքան անսպասելի կերպով, թեև պատերազմի ժամանակ պէտք է պատրաստ լինել ամեն մի անակնկալի,—վրայ հասած անծայր դժբախտութեան առջև կորցրեց իր գլուխը: Եւ այս անգլխութեան հետևանքով Վասպուրականի ժողովուրդը տասնեակ հազարով աւելորդ զոհեր տուեց ոչ միայն փախուստի ճանապարհին, այլ և Էջմիածնի պատերի տակ, Երևանի մէջ և Կովկասեան այլ կենտրոնների մօտ։

Փախստականների օգնութեան գործը այնուհետև սահմանի այս կողմի հայութեան համար դարձաւ մի ծանրագոյն հոգս, որ առժամապէս յետ մղեց հանրային ուշադրութիւնից մնացած բոլոր խնդիրները և ամիսներ շարունակ հասարակական ահագին եռանդ ու զոհաբերութիւն պահանջեց:

Փախստականների օգնութեան համար հանդէս եկան մի շարք յատուկ կազմակերպաթիւններ, ինչպէս օրինակ, «Եղբայրական օգնութիւնը» իր բազմաթւ ճիուղերով, «Կենտրոնականը» կամ տեղական զանազան կոմիտէներ՝ Պետրոգրադի, Մոսկուայի, Բագուի, Նոր-Նախիջևանի... Փախստականների օգնութեան գործին այս կամ այն կերպով նուիրուեցին նաև մեր բոլոր բարեգործական պրոֆեսիոնալ և կուլտուրական հիմնարկութիւնները՝ «Կովկասի հայոց բարեգործական ընկերութիւնը», «Գիւղատնտեսական ընկերութիւնը», «Նպաստամատոյցը», Բագուի հայ ընկերութիւնները, անգամ ուսուցիչների, գրողների և գրասէրների միութիւնները։

Ճիշտ է, հայ հասարակութիւնների փախստականներին հասցրած օգնութիւնը չափազանց շօշափելի էր և է, բայց եթէ չը լինէին մէկ կողմից Կովկասի հայ գիւղացիութեան ինքնաբուղխ և ինքնանուէր օգնութիւնը և միւս կողմից՝ ռուս կառավարութեան տուած մեծ նպաստները, հազիւ թէ այդ կազմակերպութիններին յաջողուէր փրկել սովի, ցաւի, ու ցրտի ճիրաններից