Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եղաւ: Սակայն թիւրքերի տներում կան դեռ շատ հայ երեխաներ ու կանայք, որոնք անգամ ռուսական ոեժիմի տակ թիւրքերը կարողանում են իրենց մոտ պահել բռնի կերպով։ Միւս կողմից՝ քիւրդերի մօտ կան բաւականաչափ հայեր, որոնց ազատելու համար նրանք պահանջում են դրամական փրկանք։ Դժբախտաբար մինչև օրս չելաւ մի ընդհանուր պետական կարգադրութիւն, որ այդ բոլոր թշուառներին ազատէր բռնաւորների ձեռքերից:

ՎերջապԷս երրորդ՝ հայկական այն մասսան, որ ինքնապաշտպանութեան միջոցով և արտաքին օգնութեան ոյժով փրկութիւն ու ապաստան գտաւ հայրենի սահմաններից դուրս, Կովկասում կամ Եգիպտոսում։

Այդ մասսան գոյացաւ Վասպուրականի նահանգի և սահմանամերձ այլ վայրերի երեք հարիւր հազար հայ բնակչութիւնից, որ Շատախի և Վանի հռչակւոր ինքնապաշտպանութեամբ կարողացաւ իր գլուխը պահել մինչև ռասների և մեր կամաւորների գալը, և Սվետիայի հինգ հազար կտրիճներից, որոնք հերոսական երկար կռուից յետոյ ուղղակի հրաշքով ազատուեցին ֆրանսիական նաւերի օգնութեամբ։

Եթէ այժմ թիւրքահայ ժողովրդի այս կենդանի բեկորների վրայ աւելացնենք և Պոլսի ու արուարձանների 200,000—ից ալելի հայ բնակչութիւնը, այն Ժամանակ կունենանք մօտ մի միլիոն, որ փրկուած կարող ենք համարել թիւրքական կոտորածից։

Որրան էլ զարհուրելի լինի թիւրքական իշխանութեան տակ կենդանի մնացած հայերի վիճակը, այնուամենայնիւ դրսի հայութիւնը անկարող էր որևէ օգնութիւն հասցնել նրանց։ Թէև նրանց ցաւը դրսի իւրաքանչիւր հայի սրտի մէջ մորմոքում էր անդադար ու կսկծալի կերպով, երկար ժամանակ նրանց մասին հրապարակօրէն խօսելն անգամ համարւում էր անխոհեմ, որովհետև այդ կարող էր գրգռել թիւրքերին ու աւելի վատթարացնել այդ դժբաղդների դրութիւնը, վտանգել նրանց կեանքը։

Սվետիայի համեմատաբար սակաւաթիւ հայերի վիճակն ապահովուած է Ֆրանսիական և Անգլիական կառավարութիւնների և մասամբ էլ Եգիպտահայերի կողմից։

Հետևաբար Թիւրքիայից դուրս ապրող հայութեան գլխաւոր հոգսը պիտի դառնար իրապէս միայն փախստականների մօտ այն երեք հարիւր հազարանոց զանգուածը, որ ապաստան գտաւ Կովկասի սահմաններում՝ մեզ մօտ։

Բայց ի՞նչպէս տեղի ունեցաւ փախստականների շարժումը դէպի Կովկաս..։

Ինչպէս յայտնի է, 1915 թ. ապրիլի սկզբին Վանը թիւրք կառավարութեան մի շարք պրովոկացիաների հետևանքով ստիպուած եղաւ ինքնապաշտպանութեան դիմելու: Մի ամբողջ ամիս Վանի Քաջարի հայ բնակչութիւնը կարողացաւ յաջողութեամբ դիմադրել մի քանի հազար զինուած թիւրքերի և կանոնաւոր թիւրք զօրքի գրոհին, մինչև որ մայիսի 6-ին ռուս բանակի և հայ կամաւորական խմբերի մօտենալով՝ թշնամին թողեց Վանի պաշարումը և փախուստի դիմեց։