որոնք մերթ քօղարկուած, մերթ բացայայտ կերպով յամառօրէն ձգտում էին քանդել հայ ժողովրդի խանդավառութեան աղբիւրները և կաշկանդել, անդամալուծել կամաւորական շարժման գարգացումը, արդէն յարուցել էր հայ հասարակութեան մէջ այնպիսի ներքին լքում, որ կամաւորական խմբերի լիկվիդացիան անցաւ գրեթէ աննկատելի կերպով, առանց սուր ցաւի ու ափսոսանքի...
⁂
Հայկական կոտորածը հոգեբանական ցնցող ռէակցիա յարուցեց հայութեան հոգու մէջ, ստեղծելով անդիմադրելի, մոլեգնութեան աստիճան անդիմադրելի պահանջ, հիմնական վերագնահատութեան ենթարկելու ազգային քաղաքականութեան գործօնները, գտնելու մեծ կատաստրոֆի բուն պատճառները և ճշտելու պատասխանատւութիւնները։
Հայ հասարակական միտքը, ծայրայեղօրէն բորբոքուած, ամիսներ շարունակ անձնատուր եղաւ այդ ծանր խնդիրների լուծման։ Քննադատութիւնը այդ օրերում հիւանդագին կերպարանք առաւ։ Շատ հեռու պիտի գնայինք, եթէ պահ մի կամենայինք հետևելու այստեղ այդ քննադատութեան ու ներքին վէճերի ելևէջներին։
Սակայն կամենալով երկու խօսքով բնորոշել հայ քննական մտքի աշխատանքը, պիտի ասենք․ մեր ազգային քաղաքականութեան Լութեան, ուղղութեան վերաբերմամբ եղած բոլոր յարձակումներն և դատավճիռները դեռ չափազանց վաղաժամ են և հետևաբար նրանց արժէքը խիստ կասկածելի ու վիճելի, որովհետև պատերազմը տակաւին վերջացած չէ, և ոչ ոք չի կարող այժմ ասել, թէ ինչ պիտի բերէ նա ի վերջոյ հայ ազգին, երբ գայ հաշտութեան ժամը և երբ միջազգային ոյժերի նոր դասաւորման հետևանքով լուծուելու լինի և հայկական հարցը։
Եւ քանի որ հայ աzգային քաղաքական իդէալների իրականացման բոլոր հաւանականութիւնները բաց են տակաւին մեր առջև, ուրիշ խօսքով qանի որ Թիւրքահայաստանի բաղդը կարող է դեռ ձևաւորուել՝ համաձայն հայ ազգային բաղձանքների, անարդար է հիմիկուանից դատապարտել հայ ազգային ընդհանուր օրիենտացիան՝ ըստ էութեան։
Գալով մեր ագգային քաղաքականութեան ձեւին գործելակերպին եւ նրա վարիչներին, պէտք է ասեք դժբաղդաբար, որ եղած քննադատութիւնների թերևս մեծագոյն մասը արդարացի և հինմաւոր է... Սակայն մասամբ մեր ներքին համերաշխութեան հրամայական պահանջը, որ՝ որպէս հայ ազգային քաղաքականութեան գերագոյն անհրաժեշտութիւն, այս պահուս գիտակցւում է հայ ժողովրդի բոլոր տարրերի ու հոսանքների կողմից, և մասամբ էլ մեր կեանքի արտաքին պայմանները տիրաբար հրահանգում են մեզ բաւականանալ առայժմ խնդրի այս ցաւոտ կողմը յիշատակելով միայն...
⁂
Մինչև այժմ մեր շօշափած բոլոր դէպքերն ու հարցերը ուղղակի կամ անուղղակի կերպով պտտում էին Թիւրքահայաստանի մեծ պրոբլեմի շուրջը,