որ հայութեան ազատարար շարժման ընթացքում շատ չնչին ընդմջումներով - իրապէս ներկայացրել է և դեռ այսօր էլ ներկայացնում է հայ հասարակական գործունէութեան և կռուի «ճակատը», ինչպէս շատ յաջող կերպով նկատեց վերջերս մի հայ հրապարակագիր, մի ճակատ, որ կլանել է և այժմ էլ կլանում է, ընդհանուր խոստովանութեամբ, համայն հայութեան հանրային եռանդի ու զոհաբերութեան մեծագոյն մասը։
Անտարակոյս, հայութեան արդի տագնապի ընդհանուր պատկերը պիտի լինէր չափազանց միակողմանի ու թերի, եթէ մենք կամենայինք մոռացութեան մատնել այստեղ նաև հայ ազգի «թիկունքը», այդ թիկունքի ներքին կեանքն ու իրադարձութիւնները, այդ թիկունքի ներկայ վիճակն ու այրող խնդիրները, և չաշխատէինք միևնոյն ժամանակ մէկ յայտարարի բերելու մեր «ճակատի» ու «թիկունքի» պայմաններն ու փոխյարաբերութիւնները, ինչպէս որ նրանք ներկայանում են մեզ իրենց այժմեան դրութեամբ և ինչպէս նրանք ամենայն հաւանականութեամբ կը ձևաւորուեն մերձաւոր ապագայում։
Այս մասին սակայն հետևեալ համարում։