Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դրութիւնը լուրջ է թանգութիւնից հիւծուած մասսան ոչ մի միջոցի առաջ կանգ չի առնում. նա կարծում է, որ խանութներ թալանելով, վաճառականներին «խելք կը սովորեցնէ» և իր կացութիւնը կը բարւոքէ։ Մի՞թէ կարիք կայ նորից պնդելու, որ լայն խաւերի աղքատացման և անասելի թանգութեան մէջ միայն վաճառականները չեն մեղաւոր, որ այդ պատճառներն աւելի խոր են և նրանց դէմ մղուած կռիւը պահանջում է շատ աւելի խելամտութիւն և բանիմաց վերաբերմունք։ Վաճառականներին թալանելով, գիւղացին բնաւ չի շահուի։ Այս ասում ենք ոչ թէ նրա համար, գրում է «Թանամեդրովէ ազրի»–ն, որ արդարացնենք վաճառականների սպեկուլեատիւ գործունէութիւնը, ոչ, մենք նրանց դէմ ենք անպայման․ ի հարկէ հարկաւոր է նրանց անսահման ախորժակը սանձել, բայց ուրիշ, աւելի խելացի միջոցներով։

Թալանը և խանութների ջարդերը նպատակին չեն ծառայում. ընդհակառակը, նման դէպքերի հետևանքն այն է եղել, որ թանգութիւնը աւելի է ծաւալուել և աւելի մեծ չափով է զգացուել ապրանքի պակասութիւնը։ Դրանով վնասել ենք ոչ թէ վաճառականներին, այլ նախ և առաջ մեզ։


Բ․

ԱՒԱԶԱԿՆԵՐԸ ԳԼՈՒԽ ԵՆ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ


Վրաց օրաթերթերի գաւառական թղթակցութիւններից իմանում ենք, որ աւազակութիւնը շատ է տարածուել Վրաստանում։ Օրը ցերեկով թալանում, աւերում են գիւղերը։ Գիւղական տականքների այս արշաւն արդէն քրոնիքական բնաւորութիւն է ստանում, և ոչ ոք լրջօրէն չի մտածում այդ ցաւալի երևոյթի առաջն առնելու մասին։

Երիտասարդ ու կարող ոյժերը պատերազմի դաշտումն են, գիւղում մնացել են ծերունիներ ու կանայք։ Գիւղացիութեան տականքները, օգտուելով այն հանգամանքից, որ գիւղն անտէր է մնացել, գլուխ են բարձրացրել և ախորժակները լայն բացած՝ սկսել են իրենց գործունէութիւնը։

Ալան-թալանով չեն բաւականանում, շատ անգամ կենդանի մարդիկ են փախցնում և մեծ փրկանքներ ստանալով՝ արձակում նրանց։

Սրա հետ միասին գիւղերում իհարկէ շատացել են նաև սովորական փոքրիկ գողութիւնները։

Խեւսուրեթի շրջանում շատ յաճախ աւազակների յարձակումներից պաշապանուելու համար գիւղացիները զէնքի են դիմում, և երկու կողմից էլ սպանուածներ են լինում։ Տեղական վարչական մարմինները կարծես անզօր են այս երևոյթի դէմ կռուելու, ասում է «Սախալխօ փուրցելին» իր առաջնորդողում. այսպիսի ժամանակ անհրաժեշտ է տեղական ազգաբնակութիւնը դնել այնպիսի պայմանների մկջ, որ ինքն իրեն կարողանայ պաշտպանել, պահպանել նաև իր ունեցած–չունեցածը։

Լինել չը լինելու հարցի առաջն է կանգնած համարեա ամբողջ Մինգրելիան։ Աւազակային խմբակները, ճանապարհների կիցքերի զանազան անկիւններում յարմար տեղ գրաւած՝ անցնող դարձողի առաջն են կտրում և անխնայ թալանում։ Մտնում են բնակարանները և տանում ինչ