որից կերևայ նաև ընկերութեան գործունէութիւնը 1915 թուականի։
Տեղեկագրից պարզւում է, որ ընկերութիւնը 1915 թ. ընթացքում զբաղուել է ժողովրդական՝ բնութեան պատահարներից և ժամանակի պայմաններից առաջացած կարիքները հոգալու գործով։
Նախ և առաջ ուշադրութեան է առնուած պատերազմական ահեղ դէպքերից առաջացած աջարացիների թշուառութիւնը։
Աջարիայում առաջ եկած սովի Ժամանակ ընկերութիւնն ուղարկել է 11 վագոն եգիպտացորեն և դրանով առիթ է տուել ուրիշ՝ նման նպատակներով հիմնուած ընկերութիւններին ևս հարկաւոր օգնութիւն հասցնելու թշուառացած ազգաբնակութեանը։ Աջարացիներին ընկերութիւնը հասցրել է նաև բժշկական և իրաւաբանական օգնութիւն։ Ընկերութիւնն օգնութեան է հասել Բաթումի շրջանի վնասուածներին, Կվիրիլի, Զուգդիդի, Նոր-Սենակի և Քութայիսի շրջաններում տնտեսապես քայքայուած ազգաբնակութեանը և այլն։
Ըկերութիւնն ունի բազմաթիւ ճիւղեր՝ Քութայիսում, Բաթումում, Սուխումում, Կվիրիլում, Գորիում, Նոր-Սենակում, Զուգդիդում, Օզուրգեթում, Փոթիւմ, Ախալցխայում, Ախալքալաքում, Նախիջևանում, Սղնախում, Սամտրեդիում, Բորչալւում։
Բագւում ընկերութիւնը ճիւղ չունի, բայց կայ պատերազմից վնասուածներին օգնող վրաց կոմիտէ, որ գործում է Գրագիտութիւն տարածող ընկերութեան կից։ Պեարոգրադում կայ «Պետրոգրադի վրաց ընկերութիւնը», որ գործում է Մեծ իշխանուհի Քսենիա Ալէքսանդրովնայի հովանաւորութեան տակ, որից ընկերութիւնը ստացել է նիւթական աջակցութիւն երկրի ազգաբնակութեան օգնութիւն հասցնելու համար։
Ընկերութեան 1915 թուականի դրամական հաշուեկշիռը հետևեալ պատկերն ունի։ Շրջանառութիւնը եղել է 182,667 ր. 69 կ. գումարի սահմանում։ Համեմատաբար դրամական խոշոր օգնութիւն՝ 60,155 ր. 18 կ., ընկերութիւնն ստացել է ներքին գործերի մինիստրութեան կից յաաուկ մասնաժողովից, Տատեանայի կոմիտէից՝ 51,612 ր. 78 կոէկ, փոխարքայի դիւանատնից՝ 25,014 ր. 76 կոպէկ, Պետրոգրադի վրաց ընկերութիւնից՝ 5009 ր. 11 կոպեկ, և զանազան անձերից ու հիմնարկութիւններից՝ 40,835 ր. 43 կ․: Ընդամենը 182,667 ր. 69 կոպէկ։ Ծախսել է վերը յիշած նպատակներով 58,082 ր. 74 կոպէկ։ Նախորդ 1910 թ. յունուարի 1-ին ընկերութիւնն իր գործունէութիւնն սկսել է 1915 թուականից մնացորդ 124,584 ր. 95 կ. գումարով։
Անշուշտ այս երկու ընկերութիւնները չեն միայն, որ գործում են վրացիների մէջ. կան նաև զանազան նպատակներով հիմնուած ընկերութիւններ, ինչպէս՝ Թիֆլիսի վրաց դրամատիրական ընկերութիւն, Ազգագր․-հնագիտական ընկերութիւն, Գիղացիներին օգնութիւն հասցնող ընկերութիւն, Մանր վարկի ընկերութիւններ, Գիւղատնտեսական ընկերութիւն, Ազնուականների ընկերութիւն, որոնցից իւրաքանչիւրն անշուշտ իր որոշ ու դրական լուման է տալիս վրաց ժողովրդի առաջխաղացման ու կուլտուրական գործին, բայց դրանք մասնակի նպատակներով են հիմնուած և չունեն այն բնաւորութիւնը, որ յատոլկ է ժողովրդական շահերին ծառայող ընկերութիւններին։
Չը մոռանանք յիշել նաև վերջին ժամանակներս Վրաստանում