Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է տեղական ազգաբնակութեան ֆիզիքական գոյութեանը։

Վրաստանի գեղեցիկ գետերը, Ալազանին ու Իօրին, որոնք վրաց ժողովրդի համար հարստութեան անսպառ աղբիւրներ պիտի լինէին, տեղական ազգաբնակութեան կուլտուրական յետանմացութեան պատճառով դարձել են աղբիւր վնասակար միկրոբների զարգացման և մահացութեան դէպքերի աճման:

Հազիւ գտնուի մի ուրիշ անկիւն, ուր այնքան թոքախտաւոր, թուլակազմ և ջղային հիւանդներ լինեն, որքան Վրաստանում, ասում է յօդուածագիրը։ Չի կարելի ասել, որ Վրաստանի կլիման վատառողջ է կամ նրա ջուրը վնասակար. բարեխառն կլիման, հանքային ջրերը, գեղեցիկ բնութիւնը նպաստաւոր են ինչպէս թոքերի, նոյնպէս և թուլակազմ օրգանիզմի ու նեարդային սիստեմի առողջացման, կազդուրման։

Պատճառները պիտի փնտռենք վրաց երկրի այդ ախտի՝ մալարիայի մէջ։ Մալարիան թուլացնում, քայքայում է վրացի ժողովրդին և դրանով պատճառ դառնամ զանազան տեսակ հիւանդութիւնների առաջացման, տարածման։

Չէ՞ որ թոյլ օրգանիզմներն աւելի շուտ են ենթարկւում զանազան հիւանդութիւնների։ Սրանով է բացատրվում մասամբ, ասում է յօդուածագիրը, այն ընդհանուր ծուլաթիւնը, որ նկատելի է վրաց ժողովրդի մէջ։ Նորմալ պայմաններում մարդ անհատը պահանջ ունի աշխատելու և այդ աշխատանքը նրա մէջ առաջ է բերում դուրեկան տրամադրութիւն. եթէ վրացիների մէջ այդպէս չէ, և աշխատանքը միայն տհաճութիւն է առաջ բերում, դրա պատճառը պիտի փնտռենք մի այլ տեղ. օրգանիզմը վատառողջ է, թուլացնող միկրոբները բուն են դրել նրա մէջ, նա յոգնած է արդէն։

Մի կուլտուրապէս բարձը կանգնած ժողովրղի մէջ այս ցաւոտ իրականութեանը անմիջապէս վերջ կը դրուէր գիտութեան տուած միջոցներով։ Վրաստանում մտածող չկայ։

Մինչև 19-րդ դարի երկրորդ կէսը հիւսիսային Իտալիայի գաւառները՝ Պիեմոնտը, Լոմբարդիան, Վենեցիան տենդի բոյներ էին համարւում. բայց այժմ այս հիւանդութեան հետքն անգամ չը կայ այդ շրջաններում։ Մինչդեռ այդ նոյն Իտալիայի հարաւային մասերում յետ մնացած և աղքատ գաւառներում տենդն այսօր էլ բաւականին զոհեր է տանում տեղական ազգաբնակութիւնից:

Արևմտեան Եւրոպայում հիւսիսային իտալացիք ամենաեռանդուն և տոկուն ժողովուրդն են համարւում. Լոմբարդիայից և Պիեմոնտից դուրս եկած բանուորներն են գլխաւորապէս, որ կատարում են Շվէյցարիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի գործարանների ամենադժուարին աշխատանքները։ Մինչդեռ Նէապոլցիք և Կալաբրիացիք ընդհակառակը դանդաղաշարժ և անգործ թափառականներ են։ Նման հակադրութիւն կարելի է արձանագրել և վրացի ժողովրդի նկատմամբ։

Րաճայի գիւղացին, օրինակ, աշխատանքի մէջ աւելի դիմացկուն և եռանդուն է, քան գուրիացին, որովհետև առաջինը քիչ է ենթակայ մալարիային և նրա հետ կապ ունեցող հիւանդութիւններին։ Մալարիայի համար ամենապարարտ հողն է խոնաւութիւնը, սակայն անձրևոտ ու թխպոտ Գերմանիայի և Անգլիայի համար բոլորովին օտար ու անծանօթ երևոյթ է