մալարիան, որովհետև գետինը չոր է շնորհի։ արհեստական ջրանցքների և այլ միջոցների, որոնցով պահպանում է չորութիւնր և ժողովուրդն ազատւում հիւանդութւններից, մինչդեռ կապոյտ ու ջինջ երկնակամարի տակ ընկած գեղեցիկ Վրաստանում հազարներով մարդիկ են զոհւում տեղական ազգաբնակութեան անկուլտուրականութեան պատճառով։Վրաստանի զանազան վայրերում սփռուած ճահիճներում զարգանում են բազմատեսակ միկրոբներ, որոնք հազար ու մի տեսակ հիվանդութիւնների պատճառ են դառնում:
Այս համատարած թշնամու դէմ Վրաստանում մի սովորական միջոց է միայն գործադրում, դա խինինի գործածութիւնն է: Անշուշտ խինինն ինքնին լաւ միջոց է մալարիայի դէմ, բայց միևնոյն ժամանակ թունաւորում է օրգանիզմը, վնասակար ազղեցութիւն անում մարդու սրտի, արեան և լսողոլթեան վրայ, այղ պատճառով էլ խինինի գործածութեան ժամանակ հարկաւոր է զգուշութիւն, որ անհասկանալի է հասարակ ժողովրրդի Համար։
Ինչպէս բոլոր հիւանդութիւնների, այնպես էլ մալարիայի դէմ սոցիալական–հասարակական միջոցները աւելի արմատապէս են ազդում, քան թէ նեղ բժշկականը։ Ճահիճների ոչնչացումը ջրանցքների միջոցով, գետինը արհեստական կերպով չորացնելու գործը, միկրոբների և մոծակների դէմ յատուկ կռիւ՝ ահա այն ճշմարիտ ուղին, որով ընթացաւ Արևմտեան Եւրոպան մալարիայի դէմ կռուելու ժամանակ։ Անհրաժեշտ է հասարակական միահամուռ աշխատանք հիմքում խեղդելու համար վրաց երկրի այդ դաժան ներքին թշնամուն։
Զ․
ՎՐԱՍՏԱՆԻ ԳԻԻՂԸ ՅԱՌԱՋԱԴԻՄՈՒՄ է
Վրաստանի գիւղը վերջին ժամանակներս արագ քայլերով աոաջ է գնում նում տնտեսական բարգաւաճման և լուսաւորութեան ուղիով, թէև սովորական դիտողը կարող է չը նկատել այս երևոյթը։ Լրագիրներում յաճախ տպագրւում են լուրեր դպրոցների, գրադարան-ընթերցարանների բացման, վարկային և այլ կօօպերատիւ հիմնարկութիւնների ծաւալման մասին, ասում է է Սաքարթվելօ» թերթն իր առաջնորդողում։ Վրաց գաւաոի բնակչութիւնը վերջին ժամանակներս աճում, բազմանում, նրա տնտեսական կեանքի մէջ նոր ոյժեր և գաղափարներ են մտնում։ Պատերազմը ահագին ազդեցութիւն արեց գիւղական հասարակութեան վրայ։ Գիւղական աշխատանքը, գիւղական արդիւնաբերաթիւնն այժմ բարձր է գնահատւում։ Արդէն շուկայի ապրանքների շարքն են անցել և արժէք են ստացել այնպիսի առարկաներ, որոնք առաջ միայն գիւղումն էին մնում գիւղացիների պէտքերի համար։ Ամենայետ ընկած անկիւնում անգամ շարժուն կապիտալն սկսել է որոշ դեր խաղալ. գիւղերում դրամի շրջանառութիւնը տասնապատիկ բարձրացել է։
Վրաստանի գիւղն այսպիսով կամաց-կամաց թողնում է իր հին գիւղական ցածր կուլտուրան և դեպի վեր է ձգտում, բարձրանալու նշաններ է ցոյց տալիս։ Մինչև այժմ վրացական գիւղը զբաղուած էր միայն հացի, գարու և եգիպտացորենի մշակութեամբ, բայց այժմ արդիւնաբերության