Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԵՐՔիՆ ՏԵՍՈՒԹԻԻՆ


«Այս պատերազմը բոլորովին բացաոիկ պատերազմ է, նրա նմանը չը կայ անցեալի պաամութեան մէջ, այսպիսի պատերազմ չի յիշում ոչ մի երկիր», ասեք է ներքին գործերի նախարար Ա. Դ. Պրոտոպոպովը Մոսկուայի լրագրողներին («Русск.Bъд.»N-226)։

Սակայն մի սրտապնդիչ հանգամանք, որ յոյս է ներշնչում նախարարին գործի բարեյաջող վախճանի նկատմամբ, դա այն համբերութիւնն է, այն հայրենասիրական տրամադրութիւնը, այն հայրենասիրական վերաբերմունքը դէպի պատերազմը, որ ցուցահանեց ամբողջ Ռուսաստանը աոանց կրօնի, դասի, դասակարգերի և քաղաքական համոզմունքների խտրութեան։

Ճիշտ է նախարարի այն միտքը, թէ Ռուսաստանը սկզբից և եթ ըմբռնեց, որ բոլորովին բացաոիկ պատերազմ է այս պատերազմը։ Նախարարը չի սխալւում նաև այն կէտի վերաբերմամբ, որ երկիրը մեծ համբերութիւն ցուցահանեց. աւա՜ղ, չափազանց մեծ...

Այո, երկիրը հայրենասիրաբար վերաբերուեց պատերազմին՝ պատրաստ ամեն ինչ զոհաբերելու յաղթութեան համար։

Նախարարը հանգիստ սրտով յաղթելի է համարում Ռուսաստանի կրած բոլոր դաոնութիւնները, որովհետև նրա կարծիքով գոյութիւն ունի միութիւն, որի զօրութեամբ երկիրը պէտք է յաղթէ ահարկու թշնամուն։

Սակայն նոր նշանակուած նախարարի զրույցի մէջ կայ մի կէտ, որ չարագուշակ ստուեր է ձգում նրա խօսքերի վրայ և նախօրօք խամրացնամ բոլոր սպասումնեերը՝ անգամ ամենամիամիտների։

Ա.Դ․ Պրոտոպոպովը նախարար նշանակուեց այն ժամանակ, երր Շտիւրմերն էր նախարարների խորհրդի նախագահը, և իհարկէ աոանց վերջինիս հաւանութեան չէր, որ Ա․ Դ․ Պրոստոպոպովը հրաւիրուեց ներքին գործերի նախարարի պաշտօնը վարելու։ Մանկամտութիւնը միայն կարող էր ընդդիմադիր տրամադրութիւն սպասել Ա. Դ․ Պրոտոպոպովից Բ. Շտիւրմերի վերաբերմամբ։

Ա.Դ․Պրոտոպոպովը հնարաւոր չը դատեց խօսելու իր ծրագրի մասին, որովհետև նախարարի ասելով, իր ծրագիրը և այժմեան նախարարների ծրագիրը նոյնն է։ Բնական է, որ այդ ծրագրի յայտարարումը ներքին գործերի նախարարը պէտք է թողնէր նախարարապետին։

Այսպիսով Ա. Դ. Պրոտոպոպովը միանգամայն միացաւ, Բ․ Շտիւրմերի «ծրագրին» և դրանով հաւանութիւն տուեց նրա ամբողջ գործունէութեանը, որի գնահատումը տրուեց Պետական Դումայում նոյեմբերի 1-ի պատմական նիստում։