Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պետական Դուման մերկացրեց նախարարապետին հովանաւորող մութ ոյժերի հայրենադաւ «ծրագիրր», և Բ. Շտիւրմերը հեոացաւ քաղաքական ասպարէզից։

Սակայն ժողովրդական ցասման այն անօրինակ բռնկումը, որ արտահայտուեց Պետական Դումայում նոյեմբերի 1-ի և յետագայ օրերի նիստերում արտասանած ճառերի մէջ, հետևանք էր մի յարատև պրոցեսի, որի սկզբնաւորութիւնը պէտք է պտրել պատերազմի աոաջին օրերում։

Ա․ Դ. Պրոտոպոպովի մատնանշած հայրենասիրական վերաբերմունքը երկրի դեպի պատերազմը և գոյութիւն ունեցող միութիւնը անհասկանալի պէտք է ղարձնԷին նոյեմբերի նստաշրջանի անցուդարձը, եթէ իրականութիւնը մի ուղղումն չը մտցնէր նախարարի լաւատես խօսքերի մեջ։

Հայրենասիրական վերաբերմունք, ճիշտ է, կար. կար նաև միութիւն Ռուսաստանի բոլոր հպատակների աոանց կրօնի, դասի, դասակարգերի, քաղաքական համոզմունքների խորաթեան, ուրեմն միութիւն երկրի բաղկացուցիչ մասերի, բայց չը կար միութիւն երկրի և կաոավարութեան մեջ, այն միութիւնը, որ հրաշքներ գործեց Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում...

Ահա Ռուսաստանի ողբերգական դրութեան պատճառը այս աշխարհասասան պատերազմի ընթացքում։

Ա. Գ. Պրոտոպոպովը րիւջԷական յանձնաժողովում շեշտել է, որ պետական կեանքում մի բան միայն պիտի փոխել։ Մինչև այժմ ամեն ինչ յաղթութեան համար ազնիւ ու ճշմարիտ բանաձևից այն սխալ եզրակացութիւնն էր արւում, թէ ուրեմն ոչինչ թիկունքի համար։ Ահա այս մեծ սխալն է, որ այժմ պիտի ուղղել։

Եւ նախարարի ասելով այդ սխալանքի մեջ են ընկել թէ օրէնսդրական հիմնարկութիւնները և թէ կառավարութիւնն ու ամրողջ երկիրը։

Ըստ նախարարի՝ երկիրն ու օրէնսդրական հիմնարկութիւններր չեն ըմռոնել, որ յաղթութեան համար թիկունքը ճակատից պակաս կարևոր դեր չունի։

Բայց իրօք այդպէս է։ Չափազանց թոյլ չէ՜ արդեօք Պետական Դումայի նախկին փոխ-նախագահի յիշողութիրւնը։

Պատերազմի ծաւալման չափը շատ քչերի համար էր պարզ նրա սկրզբնաւորութեան ժամանակ, սակայն կասկած չը կար, որ այս պատերազմի ելքը մեծ ազղեցութիւն է անելու ամբողջ Եւրոպայի վիճակի վրայ։ Ռուսական մամուլն ու Դուման չը սխալուեցին, երբ պատերազմը սկզբից և եթ յայտարարեցին ժողովրդական, հայրենական։ Ամենուրեք շեշտւում էր, որ երկրի բոլոր ոյժերի լարումով և զոհաբերելու տրամադրութեամբ միայն կարելի է լոյս ունենալ յաղթելու հզօր թշնամուն։ Պատերազմի յայտարարութիւնից յետոյ Պետական Դումայի ամբիոնից յուլիսի 26-ին Պ. Ն. Միլիւկովը շատ յաջող բնորոշեց Դումայի բոլոր մեծամասնութեան այն ժամանակուայ տրամադրութիւնը։

«Այս պայքարի մէջ մենք մի ենք բոլորս, ասաց Միլիւկովը, մենք