անպատասխանատու ոյժերի ազդեցութիւնը պէտք է վերանայ, 2) Պետական Դուման, ինչպէս և աոաջ, իրեն մատչելի բոլոր օրինական միջոցներով պիտի ձգտի կազմակերպել այնպիսի դահլիճ, որի անդամները շաղկապուած լինէին միմեանց հետ ժամանակակից խնդիրների միատեսակ ըմբռնումով և որը յօժար լինի իր զործունէութեան յենարան ճանաչելու Պետական Դուման և իրագործելու նրա մեծամասնութեան ծրագիրը»:
Դումայի օրինակին հետևեց Պետական Խորհուրդ, այսինքն կատարուեց մի բան, որ ոչ ոքի մտքովն անգամ չէր կարող անցներ: Կարելի է նոյն իսկ ասել, որ Պետական Խորհրդում արտասանած ճառերը աւելի ազդու էին հնչում շատերի ականջին։ Եւ երբ ծերունի Տագանցևը դիմեց Պետական Խորհրդի անդամներին և աղերսելով ասաց՝ զգուշացէք ում հարկն է, որովհետև դրութիւնը շատ ծանր է, պետութիւնը վտանգի մէջ է», ոչ մի կասկած չը կար, որ նա արտայայտում էր Պետական Խորհրդի մեծամասնութիւնը:
Եւ Պետական Խորհուրդը ընդունեց հետևեալ բանաձև, որ րստ էութեան բոլորովին նման է Պետական Դումայի բանաձևին։
Ընդունելով, որ այս պատմական ժամին, որի մէջ ապրում է Ռուսաստանը, հայրենիքի բախտը հրամայական պահանջ է դնում լարել ժողովրրդեան ամբողջ ոյժը թշնեամուն կատարելապէս յադթահարելու համար և որ կաոավարութիւնը պէտք է գործակից ու համերաշխ լինի օրէնսդրական հաստատութիւէններին, իսկ այդ համերաշխութեան համար անհրաժեշտ է, որ նախ՝ միանդամ ընդմիշտ վերջ դրուի թագուն ու անպատասխանատու ոյժերի ապդեցութեանը պետական զործունէութեան վրայ և երկրորդ՝ որ կազմակերպուի աշխատունակ մի կաոավարութիւն, որ յիրաւի ունենայ մի ընդհանուր ծրագիր, վայելի երկրի հաւատն ու համակրանքը և ընդունակ լինի աշխատելու օրէնսդրական հաստատութիւնների հետ միասին, Պետական Խորհուրդն անցնում է հերթական խնդիրներին։
Ըայց կատարուեց ամենից շատ անսպասելին, որ պիտի դար լրացնելու երկրի ընդհանուր դրութեան պատկերը։ Պետական Դումայից և Խորհըրդից յետոյ հանդէս է գալիս համագումարը ազնուականների, այսինքն այն մարդկանց, որոնք անցեալում միշտ ծառայել են իբրև նեցուկ բոլոր յետադարձ շարժումների համար։
Եւ խաւարամիտների այդ միջնաբերդից անգամ աղաղակի ձայներ են լսւում, թէ հայրենիքին վտանգ է սպառնում։
Ազնուականների համագումարը նախ կշտամբանք է յայտնում իր խորհրդի նախագահին Պետական Դումայի դէմ ուղղած մի նամակի առթիւ, որ նա դրել էր Գորեմիկինին, երր վերջինիս և Պետական Դումայի մէջ ընդհարում էր տեղի ունեցել։ Ապա իր դռնփակ նիստում ազնուականների համագումարը մշակում է մի բանաձև, որի մէջ ցոյց տալով մութ ոյժերի կործանարար դերը թէ պետական և թէ եկեղեցական գործերում, նոյնպէս անհրաժեշտ է համարում այնպիսի մի կաոավարաթիւն, որ վայելի երկրի հաւատը և ընդունակ լինի աշխատելու օրէնսդրական հաստատութիւնների հետ։ Միևնոյն ժամանակ ազնուականները շեշտում են, ակներև կերպով իրանք իրանց հակասելով, որ երկրի վստահութիւնը վայելող կառավարթիւնը չը պէտք է պատասխանատու լինի Դումայի մեծամասնութեան առաջ։