միայն իբրև պարբերական մամուլի աշխատակից, այլ և իբրև մի շարք գրքերի հեղինակ։ Այսպէս՝ նա ունէր գրած ու հրատարակած.
1. «Երկու վէպիկներ և մի քանի ոտանաւորներ», Բագու, 1887 թ.
2. «Հայ ժողովրդի արհեստագործութիւնը», Թիֆլիս, 1898 թ. (արտատպած «Ազգագրական հանդէսից» )։
3. «Ընտանիքի կեանքը», Բագու, 1899 թ. (արտատպած «Տարազից»)։
4. «ԳեօթԷ», համառօտ կենսագրութիւն , Թիֆլիս, 1900 թ․ Հրատարակութիւն «Հայոց Հրատ. Ընկ.»։
5. «Վիլհելմ Տելլ» Շիլլերի, ամփոփած բնագրից, Թիֆլիս, 1901 թ.
6. «ՕրլԷանի կոյսը» Շիլլերի, Թիֆլիս 1901 թ․
7․ «Աւազակներ» Շիլլերի, Բագու, 1902 թ.։
8. «Թագնուած կայծեր», դրամա ինքնուրոյն, Բագու. 1903 թ.։
«Բանաստեղծ իդէալիստ Շիլլեր», ուսումնասիրութիւն, երկու հատոր, Ս. Պետերբուրգ 1903 թ․։
Բարձր որակ չը պէտք է փնտրել այս գործերի մէջ. Հեղինակն ունի պատմողի բնատուր շնորհք ։ Նա Շիլլերի բանաստեղծական գործերը, նրա և ԳեօթԷի կեանքը պարզ և դիւրամատչելի լեզուով, ով պատմում է հայ ընթերցողին։ Հարկաւ, դա էլ շնորհակալութեան արժանի գործ է։ Եւ Ս․ Թառայեանի հեղինակած այս կարգի գրքերը այսօր էլ լաւ ընթերցանութեան նիւթ են ժողովրդի ընթերցանութեան համար։ Ս. Թառայեանր գեղարուեստական գրող չի, բայց հիւսողի շնորհք ունի, որ նկատւում նրա ինքնուրոյն «Երկու վէպիկներ և մի քանի ոտանաւորներ» ու «Թագնուած կայծեր» երկերի մէջ։ Այդ աշխատութիւնների մէջ Ս․ Թառայեանր սովորական բարոյախօսութան քարոզիչ է, այն բարոյախօսութեան, որ մի ժամանակ ամուր բազմել էր հայ թերթերի աոաջնորդողներում։
Իր «Ընտանիքի կեանքը» գրքոյկում Ս. Թաոայեանր այն կարծիքին է, որ «ընտանիքը մի ամբողջ պետութիւն է, միայն փոքր ձևով», և զբաղւում է «ընտանիքի կեանքը կազմող երեոյթների» քննութեամբ։ Այդ երևոյթները նրա կարծիքով կարելի է ստորաբաժանել հինգ կարգի։
1. Տնտեսութիւն,
2. Աոողջապահութիւն,
3. Կրթութիւն,
4․ Ուրախութիւն և տրտմութիւն,
5․ Իրաւանք և պարտաւորութիւն։
Այս աշխատութեան մէջ նա հանդիսանում է ընտանեկան կեանքի ջատագով։ Եւ դժուար է ասել, թէ Ս. Թաոայեանը ընտանեկան կեանքի մասին «նոր խօսք» է ասում։ Մի բան, որ ակնբախ է, դա հեղինակի մէջ արմատացած ծարաւն է դէպի ընտանեկան յարկի ջերմութիւնը։
Ուշագրաւ աշխատութիւն է Թաոայեանի «Հայ ժողովրդի արհեստագործութիւնը» ուսումեասիրութիւնը։ Այդ գործը նրա դոկտորական դիսետացիայի թարգմանութիւնն է և բաւարար չափով ծանօթութիւն է տալիս հայ Ժողովրդի առտնին պարապմունքների ու ձեոնարուեստի մասին։
Համառուսական շարժումով յայտնի 1905 թուականը բացահայտ բեկումն առաջացրեց Ս. Թաոայեանի աշխարհայեացքի մէջ. Նա դարձաւ խմբագիր-հրատարակիչ «Ընկեր» պարբերականի, որ ընդմիջումներով