Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը քաշէ մեզի...Քու ձայնդ, Հաննա, կը քաշէ ինձի։ Իրաւունք ունիս. մենք պէտք է բաժանուինք...

Հասնելով Պոլիս, Օհան Գուրգէնը Թէօֆանօի օգնութեամբ առանց մեծ դժուարութիւնների սպանում է Նիկեֆոր կայսրին և նրա դիակի վրայով բարձրանում Բիւզանդիոնի գահը։ Նոյնքան դիւրութեամբ Օհան Գուրգէնը իր մերձաւոր նպատակին հասնելով՝ ազատւում է Թէօֆանօից։ «Ատելի է ինձի ամեն կապ, ամեն շղթայ, ասում է նոր կայսրը։ Մանաւանդ շղթայ մը, որ փաթաթուած ոտքերուս, ծանր քարի մը պէս քաշէ պիտի ինձի յատակը, եղծէ պիտի ինձի ու խանգարէ»։

Եւ Թէօֆանօն կը տարուի Պրինկեպօ կղզին, ուր նրա «կեանքին ու հանգստին պակաս չըլլար ոչինչ»։

Գահի վրայ Օհան Գուրգէնը աւելի ևս անդիմադրելի թափով զգում է Հաննայի կարօտը, հմայքը։ Անհասանելի, անմատչելի Հաննայի չքնաղ պատկերը հեռաւոր վանքի անպաճոյճ խուցի անձկութիւնից հալածում է նրան անդադար և կանչում նրան վեր, «մինչև ճերմակ բարձունքները, մինչև միգոտ կատարները, մինչև անհաս տենչանքները, մինչև մահուան սահմանները» ․..

Բարձրանալով գահ և պատրաստուելով նոր արշաւանքի, կայսր Օհան Գուրգէնը յանձնում է մայրաքաղաքը ներքինապետ Վասիլ Լեկապէնին, որպէսզի աւելի ուշ և ամբողջ երկրի վարչութիւնը նրա ձևռքը տայ։

Դրաման վերջանում է հետևեալ գեղեցիկ տեսարանով.

«Վասիլ Լեկապէն—(Քիչ մը լուռ կը նայի անոր՝ Օհան Գուրգէնի ետեւեն, վերջը հեգնոտ կը շարժէ գլուխը) Կա՞յսր... սա... մեր այս հնազանդ պետութեա՞ն...Դուն կը մնաս իմ զօրավարս, իմ գործիքս։ Կռիւն ու յաղթանակը քեզի, բայց տիրելը քու բանդ չէ։ Դուն գահեր կը տապալես, բայց գահեր պահպանել չես կրնար... Ատիկա ես... ես։ Կա՛յսրը... ես։ (Զգոյշ կը մօտենայ գահի պատուանդանին, կը նայի շուրջը աստիճան–աստիճան կը բարձրանայ, կը շտկէ տապալած գահը, կը յարդարէ։ Իր ծռած դիրքով կը նայի յետ, կը դիտէ մուտքերը, որ տեսնող չըլլայ. կամացուկ մը կը նստի գահին եզերքը ու հանոյքեն ձեռքերը իրար շփելով կը ծիծաղի) Հի՜... հի՜... հի՜... հի՛...»

Շանթի նոր դրամայի կենտրոնական անձնաւորութիւններն են Նիկեֆոր Ֆոկասը և Օհան Գուրգէնը՝ հին և նոր կայսրը։ Այս երկու հերոսների շահերի ձգտումների հակամարտութիւնը այն առանցքն է, որի շորջը պըտըտում է դրամայի գործողութիւնը։ Այս գործողութիւնը սակայն դրամայի այսպէս ասած արտաքին կռիւն է ներկայացնում։ Սրա հետ զուգընթաց, մասամբ բղխելով նրանից, կամ նրան յարուցանելով և մասամբ նրանից անկախ, մեր առջև հետզհետէ բացւում է այդ երկու հերոսների ներքին պայքարը։

Արտաքին և ներքին պայքարների այս զուգընթաց զարգացումը դրամայի կառուցուածքի տեսակէտով մի խոշոր առաւելութիւն է, որ բացակայում է նոյն հեղինակի նախորդ երկի մէջ։

«Հին աստուածների» մէջ, ինչպէս յիշում է ընթերցողը, ամբողջ դրաման սահմանափակւում է վանահօր և աբեղայի հոգեկան ներքին աշխարհով, իրարից անկախ, առանց արտաքին բաղխումների և պայքարի։ Այս պատձառով էլ դրամայի մէջ գործողութիւն բառիս իսկական իմաստով չը