Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կայ։ Մինչդեռ «Կայսրի» մէջ արտաքին սարսափելի պայքարը դրամայի երկու գլխաւոր հերոսների միջև նրանց տրամագծօրէն հակամարտ շահերով և տարամերժ ձդտումներով զարգանում է ծայրայեղօրէն լարուած, ցցուն և ներգործօն կերպով։ Այստեղ շահերի բաղխումը առաջ է բերում կատաստրոֆա, որի ճակատագրական անխուսափելիութիւնր թելադրւում է դրամայի բնականոն, երկաթէ տրամաբանութեամբ։

Այսքանը «Կայսրի» զուտ դրամատիքական կառուցուածքի մասին։

Գալով գործող անձերի գեղարուեստական մարմնաւորման, պէտք է ասել, որ ամենից աւելի կենդանի կերպով հեղինակին յաջողուել է դուրս բերել Նիկեֆոր Ֆոկասին․ Թէօֆանօին և Վասիլ Լեկապէնին։ Մինչդեռ ՕՀան Գուրգէնի դէմքը, որ ամենաուշագրաւն է ամբողջ դրամայի մէջ և ամենակարևորը, բաւականաչափ ցցուն ու կենդանի չէ։ Իսկ Հաննայի պատկերը բոլորովին անգոյն է։

Վերցնենք նրանց առանձին առանձին։

Նիկեֆոր Ֆոկասի անձնաւորութիւնը, նրա հոգեկան ապրումները, նրա ներքին պայքարի մանրամասները ներկայացուած են այնպիսի նուրբ և ցայտուն գոյներով, հոգեբանօրէն ճշգրիտ ու պատճառաբանուած ելևէջներով, որ տալիս են ամբողջական, կենդանի պատկեր։

Առաջին մակերեսային հայեացքից կարող է թուալ, որ Նիկեֆոր Ֆոկասի և նրա ախոյեան ՕՀան Գուրգէնի հոգեկան դրամայի աղբիւրը նոյնն է՝ փառասիրութիւնր, իշխանութիւնը, այն տարբերութեամբ միայն, որ մէկը կռւում է իր իշխանութեան պահպանման համար, միւսը՝ այդ իշխանութեան նուաճման համար։

Իրօք այդպէս չէ սակայն։

Երկուսն էլ տարբեր էութեան ու տարբեր հոգեկան ձգտումների տէր անձնաւորութիւններ են։

Նիկեֆոր Ֆոկասի ներքին դրամաՆ պարզ է։

Այդ դրամայի բուն աղբիւրը մահասարսուռ երկիւղն է՝ կորցնելու այն, ինչ որ կայ՝ իշխանութիւնը, գահը, երջանկութիւնը, փառքը, հմայքը։ Ամեն գնով պահել, պահպանել երկրային մեծ բարիքներն ու արժէքները, որ ձեոք են բերուած այնքան ծանր փորձութիւնների, երկարատև ու սարսափելի ջանքերի, զոհերի և նոյնիսկ ոճիրների միջոցով՝ ահա այն սևեռեալ միտքը, հոգսը, որով գրեթէ բացառապէս յափշտակուած է Նիկեֆոր Ֆոկուսի հոգին։ Նրա գլխաւոր ձգտումը ուրիշ բան չէ, եթէ ոչ հանգիստ, անխռով վայելում։ Անդորրութիւն երկրային զօրութեան գագաթին՝ այս է Նիկեֆոր կայսրի իդէալը, հոգու իսկական պահանջը։

Մինչդեռ Օհան ԳուրգԷնի դրաման բոլորովին այլ է, անհամեմատ աւելի բարդ և խորը։ Երկրային գագաթները չեն գոհացնում նրա խռովայոյզ հոգին։ Նոր, հեռաւոր, անհաս ու անծանօթ բաների կարօտը այրում է նրան անդադար։ Նա կռւում է անվախճան, անշէջ, յաւԷրժական արժէքների համար։ Ձգտելով բարձրանալ երկրային գագաթները, նա իրօք երկինքն է փնտռում։ Ահա թէ ինչու՝ դառնալով կայսր, նա չի կառչում հիւանդագին թափով իր գահին, իր դիրքին, իր փառքին և երջանկութեան, ինչպէս անում է Նիկեֆորը, որովհետև նրան բաւական չէ իր տարած յաղթանակը մարդկանց, երկրի վրայ. նրան պէտք է այլ, աւելի մեծ յաղթանակ իր սեփական