Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- 77

և եթ առաջուտն կարծիքը սխալ համարի։ Սպառնալիքներիցդ ահաբեկուած ես այն ժամանակ ասացի, որ դժուար թէ մէկ էլ ոտ դնեմ այստեղ, բայը անակնկալ ուրախութեան հետ չի հաասարուի և ոչ մի հաճոյք, և ահա, չը նայած երդմանս, կրկին եկայ բերելով հետս (ցոյց տալով Անտիգոնեի վրայ) այս աղջկան (Կրէօնը մտքամոլոր հայեացք է գցում ձերբակալուած աղջկայ վրայ)։ Երբ ճանաչում է Անտիգոնեին, ցնցւում է։ Մի քանի անգամ ուշադրութեամբ նայում է նրան, կարծես չը հաւատալով աչքերին։ Կրէօնի շարժումները արտայայտում են խիստ տառապանք, պահապանի խոսքերի շարունակութիւնը չի լսում), որին բըռնեցինք այն գին թաղելիս։ Այս անգամ առանց վիճակարկութեան եկայ լուր բերելու քեզ, որովհետև ես էի յանցաւորին գտնողը և ոչ ուրիշը։ Այժմ, տէր արքայ, առ սրան և եթէ կուզես, դատի ու դատապարտի։ Իսկ ինձ արձակի անպարտ, անպատիժ։


Կրէօն• (դողդօջուն ձայնով մեքենայաբար կրկնելով պահապանի այն խոսքերը, որ իր լսածով վերջինն էին) Բերեցիր հետդ այս աղջկան...

Ո՞րտեղ բռնեցիր և ինչպէս...

Պահապանը. Թաղում էր դիակը, էլ ի՛նչ ասեմ։

Կրէօն. (բարկութեամբ) Հասկանո՞ւմ ես՛ ինչ ես ասում. չե՞ս ստում...

Պահապանը. Աչքովս տեսայ, ինչպէս սա հողին էր յանձնում այն մեռելին, որին դու արգելել էիր թաղել։ Սրանի՞ց էլ հաստատ ու որոշ

Կրէօն. Ի՞նչպէս եդաւ, որ սրան տեղնուտեղը բռնեցիք։

Պահապանը. Այսպէս եղաւ։ Երբ վերադարձայ, սպառնական խօսքերդ հադորդեցի իմ րնկերներին։ Իսկոյն և եթ շաղ տուինք դիակը ծածկող հողը, փաոաւորապէս մերկացրինք նեխած գէշը ու գնացինք, նստեցինք բլրի գագաթին, թիկունքներս քամուն արած, որպէս զի քթներիս չը դիպչէր գարշելի հոտը։ Եթէ մէկնումէկս անփոյթ էինք լինում դէպի մեր պարտքը, հայհոյանքով դրդում էինք միմեանց աչալուրջ հսկել։ Այդպէս տևեց մինչև կէսօրը, երբ արևի բոլորակը հասաւ երկնքի գագաթնակէտին ու սկսեց կրակ մագել մեր գլխին։ ճիշտ այդ ժամանակ բարձրացաւ յանկարծ վիշապ-քամի ամբողջ դաշտն ի վեր, որպէս մի ահեղ պատուհաս երկնից, և օդը լցուեց փոշու ամպերով և ծառ ու թուփից պոկուած սաղարթով։ Աչքներս փակած մենք սպասում էինք, որ անցնէր այդ ցասումը դից։ Երկար սպասեցինք, մինչև վերջապէս հողմը հանդարտեց, և երբ աչքներս բացինք, տեսանք ահա (ցոյց տալով Անտիգոնեի վրայ) այս աղջկան։ Դատարկ գերեզմանատեղի վրայ լալիս էր աղիողորմ, ինչպէս վայում է տատրակը, երբ տեսնում է