Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

-76-

րացու. հանրային կեանքի օրէնքներ սովրեց. բացօդեայ ցրտից, տարափ անձրևից պատսպարուելու հնարքը գտաու։ Միշտ հնարազէտ, երբէք չի մնում նա անօգնական, ճար չի իմանում միայն մահի դէմ, իսկ ամենաժանտ ցաու ու ախտի դէմ գտել է դարման։

 Սակայն լինելով արուեստների մէջ չափազանց ճարտար, իրար է խառնում չարն ու բարին և խախտում յաճախ երկրի օրէնքն ու աստուածների սուրբ իրաւունքը։
  Եւ նա, ով առաջինն է քաղաքի մէջ, հայրենազուրկ է դառնում, երբ գոռոզաբար չարին է յարում։ Այդպիսի ընթացք բռնողի հետ մենք չենք ցանկանում լինել յարկակից, ոչ էլ համախոհ։
  (Դաշտի կողմից երեվում են պահապանը եւ Անտիգոնէն, որ քայլում է հանգիստ, թեեւ գլխակոր։ Պահապանի վերաբերմունքը դեպի Անտիգոնեն արտահայտում է երկու զգացմունքի կռիվ ակնածութին դեպի արքայազն օրիորդը և ահ՝ թե նա կարող ե փախչել։ Երաժշտութիունը խիստ փոխում է, ըդունելով սգերթալին բնաուորութիուն, եւ ընդհատում է աոաջին ալեւորի սկզբի խօսքերից յետոյ)։ 
 Առաջին ալևոր․ Այս խնչ տեսիլ է զարմանալի...Աուաղ, չեն խաբում մեզ մեր աչքերը.․.Անտիգոնէն է այդ օրիորդը... Ինչ է պատահել քեզ, ով Թշուառ դուստը Թշուառ էդիպի... Ինչու են բերում քեզ ձերբակալած։ Միթէ յանդգնել ես արհամարհել հրամանն արքայի։
  ԵՐՐՈՐԴ ԱՐԱՐՈՒԱԾ
  ԱՌԱՋԻՆ ՏԵՍԱՐԱՆ
  ԱնՏԻԳՈՆԷ, ՊԱՐԸ Եվ ՊԱՀԱՊԱՆԸ
  Պահապանը․ (արագ ներս Է մտնում բեմը) Ահա յանցաուորը. Թաղելու վրայ էր, որ բռնեցինք, բայց ուր է Կրէօնը... 
  Առաջին ալեւորը. (տխուր նայելով Անտիգոնէին) Ահա իդէպ գալիս է և նա (Կրեօնը դուրս է գալիս պալատից)։
  ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ
  ՆՈՅՆ ԱՆՁԻՆՔ ԵՎ ԿՐԷՕՆԸ
  ԿրԷօն․ (մօտենալով) Ինչ է պատահել... Ինչու ասացիք, թէ ի դէպ եկայ... 
  Պահապանը (համարձակ). Տէր արքայ, ով խելք ունի, պէտք է երբէք երդում չուտի։ Բավական է մարդ մի լաու մտածի, որ իս-