Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քիչ մը վերջը իր կյանքեն կը գանգատեր.

- Աղեկ օրի երես չտեսա. հազար հոգի փեշիս կը պտտեր, դուն աղեկ գիտես:

Կը շարունակեր, բաղդատություն մը ընելով մտքեն.

- Իմ կեսս չարժողները…

Եվ, հավանական պատասխանի մը առաջքը առնելով:

- Չեմ ըսեր, որ ես գեղեցիկ եմ. առա՛ջ՝ ուրիշ խոսք:

Ամեն ոտքի ելլելուն ակնարկ մը կը նետե դեմի հայելիին. սև, հինցած շրջանակով հայելի մը, որուն վրա ոսկի քանդակները կեցած են դեռ. մեկ նայվածքով իր մարմնին, կեցվածքին, հագուստին դիմացինին վրա ընելիք տպավորությունը կը հարցնե անոր և շրջազգեստին մեկ փոթը կամ մազին մեկ ոլորքը կը շտկե շուտով:

Փողոց ելած ատեն՝ ուշադիր, հետաքրքիր, կը դիտե կիները, որոնք կառքերով կ’անցնին սրարշավ, ժամանակ չձգելով իրեն դատաստանը ամբողջացնելու. անաչառ արվեստագետի մը պես կը տեսնե, կը ցուցնե ամենուն պակասությունը, չքաշվելով բնավ տեսած կատարելություններուն վրա ալ հիանալե.

- Սա՛ անցնողը, նայե՛, աղվորիկ է, ըսելիք չունիմ:

Զ.

Սերվինազ կը գիրնար. միս կը կապեր վերջապես, տանտիկնության միսը. և երիտասարդը կը շարունակեր գալ, ամրացած իր տոմարակալության պաշտոնին և այս կնոջ համար ունեցած սիրույն մեջ. ամուրի մնացած էր հակառակ իր մորը ջանքերուն.երբեմն գեղեցկությանը, երբեմն տգեղությանը համար չկրնալով զատվիլ Սերվինազեն և անոր կյանքին մոտ մնալու սովորությունը չկրնալով մեկդի թողուլ, մեկդի թողուլ իր բոլոր հավատքը:

Այս տան մեջ, ուր բոլոր վարձակալները կը ճանչնային զինքը, կու գար ժամերով մնալ. երբեմն վերը