Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առջև, օղիին շիշը բռնող փոքրիկ տղուն քով կեցած կը խորհի, կը վճռե. պիտի ձգե, պիտի թողու այդ կինը, որ այս վայրկյանեն ա՛լ գոյություն չունի իրեն համար, կը չափե իր որոշման առաջ բերելիք սրտահուզությունը ու կ՚ուրախանա, հիմա՛, շուտով, լուր մը, մահացու կապարի մը պես անոր ճիշտ սրտին. հասկնա, որ ալ տեղյակ է ամեն անցած դարձածին:

Լևոնին թևեն կը բռնե.

- Ինծի նայե, մամայիդ բարև՛ ըրե ինձմե:

Ու շեշտելով տղուն իր ապսպրած բարևին ահագին նշանակությունը,

- Չմոռնաս հա՛, ինձմե մամայիդ բարև ըրե: (1892)