Մեզի պես ինք ալ հետաքրքիր աչքով կը հետեվեր այս ի տես հանումին, իբրև թե օտարոտի ըլլային իրեն այդ ամենը, որոնք՝ այս վայրկյանիս, իր առջի օրերը ետ կը բերեին, անփոփոխ իրենց ձևով, գույնով ու բույրով, գրքի մը էջերուն մեջ զետեղված ծաղիկներու, տերևներու նման տափակցած ու փոշիացած քիչ մը։
Ու առանց վեճի, ինչ որ հազվագյուտ է իրական ժառանգորդներու մեջ, մեր մեջեն ամեն ոք իր բաժինը կորոշեր, իրեն պետք եղածը կը նշանակեր, մեկդի կը դներ։
Հիմա բոլորովին խորն էինք սնտուկին. ձեռագործներ կը հանեինք դուրս, գունավոր մետաքսե հյուսված անհավատալի նրբությամբ, և սքանչացած՝ կը դառնայինք պառավին, որ կը ժպտեր համեստությամբ։
- Մեր ատենի աղջիկները բոլորն ալ գիտեին ասոնք:
Ու էն վերջը, կապույտ մետաքսէ պզտիկ պահարանի մը մեջ, որ ինքնին արվեստագիտական հրաշակերտ մըն էր, պզտիկ փունջ մը… խարտյաշ մազերու։
Գ. Կռիվը այս հեք մազերուն վրա փրթավ. ուսկի՞ց էին, ո՞րունն էին այս մազերը. և առանց իր պատասխանին սպասելու, անհամբեր, մեր վճիռը կուտայինք. սիրահարի մը գլխուն մազերն էին ասոնք, Թագուկ տուտուին սիրահարը, ու անմիջապես կերևակայեինք այդ սիրահարը, կը պատկերացնեինք զինքը, մարմին ու հոգի կուտայինք իրեն, միջա՞կ հասակով, ո՞չ ուրեմն բարձրահասակ։ Թագուկ տուտու մասնավոր տկարություն մը ունենալու էր շքեղ հասակներու ու բարակ մետաքսե պեխերու. գոնե երջանիկ եղա՞ծ էր այս մարդուն հետ։ Ու կը հարձակեինք Թագուկ տուտուին վրա, կը դատապարտեինք զինքը. այս սուրբ կինը. այս աղջիկը, որ մինչև ետքը էրիկ մարդոցմե իր հեռացումը պահեր էր, կեղծավորին մեկն էր. իր հանցանքին խոստովանութենեն ավելի բան մը ունեինք 295