Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդդիմացան. Փերայի Մեծ Փողոցը հոգնություն առնելու տեղ չէր. բեռնակիրնեըը շունչ առնել կ’ուզեին, և չավուշները թող չէին տար:

- Օլմազ[1], - կ’ըսեր սպիտակ ժապավեններով զարդարված ու մեջքը սուր կապած կես-լեզու հույն պաշտոնյա մը, որ անոնց մեծը կը թվեր:

Բեռնակիրները իրենց հայախառն թուրքերենով կը բողոքեին.

- Պիզիմտե ճանիմիզ յո՞խ մի[2]. պե մարդ աստուծո, - կը գոչեր ծերուկը:

Գլխարկավոր անցորդներ կը շրջապատեին զիրենք, կիները կանգ կ’առնեին՝ վեճին պատճառը իմանալու հետաքրքիր: Ու բեռնակիրները կը ծռեին իրենց, տաժանելի խաչին տակը մտնելու համար նորեն:

Աղքատությունը հարստության դեմ կանգ առնելու իրավունք չուներ:

Մարտիրոս իր չորս հեմշերիներուն[3] հեռանալը տեսավ. ո՜ւր Խաչոն, ո՞ւր ինք. և սակայն միևնույն գեղեն էին գրեթե, միևնույն տարիքը ունեին և միասին մեկներ էին երկրեն. Խաչոն ալ կայտառ ու հաղթամարմին տղա մըն էր, իր նշանածը թողած, ինչպես որ ինքն ալ իր կինը ձգած էր՝ ստա՜կ, միշտ ստա՜կ, հավիտյան ստա՜կ վաստկելու համար:

Ինքը Փերա էր ու Խաչոն Ղալաթիա մնացեր էր. մեկը լերան վրա, մյուսը ստորոտը, և կը թվեր, թե երբեք այդ ստորոտեն վեր չպիտի կրնար ելլել: Մարտիրոս այս բաղդատությունը կ’ըներ մտքեն:

Աղեկ շահ կար իր ծառայության մեջ ու աղեկ հաճույք. հայրենի տան աղքատիկ ու միօրինակ կյանքը՝ լուսուն ճեղքվելուն հետ անհետացող անհաճո և անկարելի երազի մը տպավորությունը կը դառնար հետզհետե. այս բոլորովին իգական աշխարհին սե

  1. օլմազ - (թուրք.) չի կարելի, չի լինի, անհնարին է
  2. պիզիմտե ճանիմիզ յո՞խ մի - (թուրք.) մենք էլ հոգի չունե՞նք
  3. հեմշերի, համշարի - (թուրք.) բարեկամ, մտերիմ, համերկրացի. իրանցի, պարսիկ, փխբ. հետամնաց, տգետ, անմիտ