Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամենազոր էակի մը երաշխավորությանը տակ դրած էր:

Ուրիշներ՝ պարի, խրախճանության, զբոսանքներու համար կը հագվեին. ինքը՝ կիրակի առտուները եկեղեցի երթալու, վերնատան իր հատուկ անկյունին մեջ կենալու աղոթելու համար կը սիրեր արդուզարդը, որուն մեջ ցույց կու տար ընտրանքով ու ճաշակով հագվող կնոջ բնական գերազանցությունը:

Գլխարկին, կոշիկին, շրջազգեստին բարեձևությանը զմայլողները հոն հանդիպած էին այս. երիտասարդ կնոջը: Մեծ պահքի[1] չորեքշաբթի օրերը, ծնունդի և զատկի տոները անպատում[2] խնդության օրեր էին իրեն համար: Էրիկմարդիկ բակին մեջ, բանկալին[3] քով կը սլքտկային[4], կը սպասեին, երբ բարձրագլուխ կը հառաջանար, ժպտուն ու երջանիկ, փղոսկրե ծածկույթով աղոթագիրքը ձեռքը և ամփոփ շրջազգեստին եզերքեն ցույց տալով փոքրիկ կոշիկներուն ծայրը և հեշտաբույր հոտ մը ծավալելով շուրջը:

Երբեմն գավիթին մեջ կը կենար, ջերմեռանդ խաչակնքումներովը, ծնրադրություններովը, մրմունջներովը զմայլեցնելով իր թաղեցիները և հատկապես այն այրերը, որ աստուծո նվիրված այս գեղեցիկ կնկան հետամուտներն էին:

Բ.

Այս էր իր հրապույրը, իր հաղթությունը, սուրբ, բոլորովին կրոնական բան մը, իր խանդավառ կնոջ մարմնական անձկությունները՝ քավության ու թողության գաղափարներու ուժովը զսպելով շարունակ:

Եվ սակայն հաշիվ մը կար այս աստվածասիրությանը մեջ: Ատենով հարուստ, հետո չքավորության

  1. պահք - (հնց.) պաս
  2. անպատում - անպատմելի, անասելի, աննկարագրելի
  3. բանկալ - եկեղեցիների մոտ փոքրիկ սենյակ, որտեղ մոմ են ծախում
  4. սլքտալ - դանդաղ քայլելով ման գալ. թափառել. գայթել