Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այսպես ժամերով կանթեղին վտիտ լույսը զբոսնեցավ անոր հետ, մինչդեռ կինը կը բողոքեր զայրագին այս անարձագանք պատերը արթնցնելու, անոնցմե վերջնական խոսք մը առնելու ճիգով: Հանկարծ ետին դարձավ, ճերմակ ներկված պատերուն վրա շուք մը տեսավ, իր շուքը, սև ու սգավոր իր ապագային պես, որ հիմակուց կը պատկերանար, սիրելիներու գերեզմաններուն վրա ոստոստող վհուկի մը պես:

Անկե վերջը կանթեղին լույսը անհեթեթ նկար մը ձևացուց պատին վրա. այն երկաթե ձողեն, որ կամարին բացվածքը կը միացներ, չվանով կախված մարմնի մը, աստվածածնին դեմ լեզու հանող մարմնի մը տատանումը գծեց, միօրինակ և հետզհետե նվազող ճոճումով, որ կը շարունակվեր դեռ, երբոր լուսարարը եկեղեցին բացավ այն առտուն:

(1890)