Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մոմեղէն մատանք, հոտ պալասանէն,
Դա նուշ ա շաքար, տափ անուշ խընկին.
Դա կարմիր խնձոր է մէջ տերևին,
Ծաղկեալ բուրաստան և ցօղ արևին:
      Գինով եմ, գինով, ցորեկս արևով,
      Գինով եմ, գինով, գիշերս երազով:

Մարգարիտ պայծառ ես դու մեծագին,
Ակամբ զարդարեալ ի յոսկի սէնին,
Նունուֆար ծաղիկ, գոյն լուահանին,
Մարտ և բալասան, փափուկ շուշանին:
      Գինով եմ, գինով, ցորեկս արևով,
      Գինով եմ, գինով, գիշերս երազով:

Համասփիւռ ծաղիկ ես բուրաստանին,
Բրաբիոն պայծառ ի յԱդին դրախտին,
Զօհալ մուշթարին, աստղ առաւօտին,
Զօհրայ լուսաբեր, ղամար ու լուսին:
      Գինով եմ, գինով, ցորեկս արևով,
      Գինով եմ, գինով, գիշերս երազով:

Շամս և արեգակն երկնային գընդին,
Թուխ ամպիդ նման ցօղես անձրևին
Ծառ կանաչտերև՝ դու պտղով ի լին,
Բողբոջեալ ծաղկով ոստ արմաւենին:
      Գինով եմ, գինով, ցորեկս արևով,
      Գինով եմ, գինով, գիշերս երազով: