Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

Կընդրուկ և զըմուռ, խունկ ընդ հալուէին,
Քաղցը և ախորժակ համով շաքարին,
Ի յամէն դիհաց բըխէ ձեզ բարին
Եւ ձեզ հովանի նշան սուրբ խաչին:
      Գինով եմ, գինով, ցորեկս աբևով,
      Գինով եմ, գինով, գիշեըս եբազով:

Պահապան լինի աջըն հայրենին
Եւ փրկէ զձեզ ի չար վըտանգին:
      Գինով եմ, գինով, ցորեկս արևով,
      Գինով եմ, գինով, գիշերս երազով:


27


ՏԱՂ Ի ՎԵՐԱՅ ՆՈՐԱՇԷՆ ՏՈԻՆ ԵԻ ԱՅԳԻ


ՈԻՆԵՑՈՂԻ ԵԻ ԼԱԼՈԻ


Յամէն առաւօտ և լոյս
Գաբրիէլն ասէր հոգոյս.
«Արի՛, ե՛լ ի յայս այգոյս»,
Այս իմ նորատունկ այգոյս:

Քար եմ բերեր սարերոյս,
Փուշ եմ կրեր ձորերոյս.
Պատ եմ բոլորեր այգոյս,
Կասեն’ թ’ «Արե՛կ, ե՛լ այգոյս»: