Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

Ղարդ լինել — ջրասույզ լինել, խեղդվել
Ղըրար — հանգիստ, դադար
Ղումրի — տատրակ
Ղուսայ — վիշտ, մտատանջություն
Ղօնճայտըհան — կոկոնաբերան

Ճազայ — պատիժ
Ճատայ — անջատ, զատ, ջոկ
Ճօհար — գոհար

Մարճան — բուստ՝ ծովային բույս, որ քարի պես է
Մէհրապ — հեթանոսական տաճարի, հետագայում նաև մզկիթի ավագ
սեղանը, կամարակապ որմնախորշը, որտեղ կանգնում և աղոթում են
Մըրղի սահար — առավոտյան թռչուն՝ աքաղաղ, սոխակ, տատրակ
Մըրդ — տե՛ս մըրղի սահար
Մէստան — հարբած, գինով
Մէտրասալ — դպրոց, ուսումնարան
Մուշթարի — Լուսնթագ մոլորակը
Մուշթալուխ — ուրախ լուր, ավետիս
Մաշկ — օծանելիք, որ ստացվում է այծյամի պորտից
Մուրա — տե՛ս խուրտ ու մարտ
Մուրա — անթառամ ու հոտավետ մի ծառ

Յաղութ — հակինթ
Յատապ — տանջանք, չարչարանք, պատիժ
Յիսա — Հիսուս

Նատար — հալացք, ակնարկ
Նատար առնել — աչքով տալ
Նաֆայ — մուշկի պատիճը՝ մշկայծյամի հոտավետ պորտը
Նաֆայի թաթար — թաթարական նաֆա (տե՛ս)
Նէրկիզ — նարգիզ, նարկիս
Նաման — կակաչ, հարսնուկ
Նօ — նոր