Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

Թո՛ղ զսէբ աշխարհիս այս անցւորական,
Զի դառն ու լեղի է յոյժ անպիտան:

Անօրէնութիւնքըդ քո բարձրացան,
Որպէս բեռըն ծանր սաստիկ ծանրացան.
Երբ որ մըտանես ի հող ւ ի տապան,
Ապա աւաղես, դառնաս փոշիման:


23


ԱՂԹԱՄԱՐՑԻ ԳՐԻԳՈՐԻՍ ԿԱԹՈՂԻԿՈՍԷ


ԱՍԱՑԵԱԼ


Ահա այգիք մեր ծաղկեցան,
Բուրեն ըզհոտն անմահութեան,
Ե՛կ, ցանկալի իմ ւ աննըման
Եւ զուարճասցուք ի բուրաստան:

Բըխեն ըստինքդ կաթն և գինի,
Մեղք ի շրթանցըդ քո կաթի,
Որով հոգիս իմ փափագի
Եւ նըւաղեալ յոյժ տոչորի:

Գեղեցկագեղ, քաղցրաբարբառ,
Սէր քո ունի խորհուրդ անճառ,
Իմանալի աբև պայծառ,
Լուսաւորեա՛ զմիտս խաւար: