Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

Ռընկունք լցան մեր ի հոտոյ,
Քոր և հեղեր նըման իւղոյ.
Նարդոս, քրքում, ծաղիկ ծառոյ,
Եղէգն և խունկ, լեառըն զմըռսոյ:

Սէր քո զսիրտս իմ տոչորէ,
Անշէջ վառեալ բոցակիզէ,
Զքունն ի յաչաց իմ թօթափէ
Մէջ գիշերի՝ առաւօտէ:

Վայելչագեղ, ծաղկածաւալ,
Զերդ սերովբէ վարսաւորեալ,
Քան ըզլուսին ես լըրացեալ,
Խաւարելոյս արև պայծառ:

Տուր ինձ ըզձայն քո ազդելով,
Զի խանդակաթ եմ ես սիրով.
Գլուխ քո լցեալ մանրիկ ցօղով,
Աչք քո ծաւալ տան զերդ ըզծով:

Րոտեալ սիրով քո ըղձալի
Զձայն քո արա ինձ լսելի.
Դարձի՛ր, դարձի՛ր, դա՛րձ սոմնացի,
Դարձեալ բնակեա՛ յիմում սըրտի:

Ցանկամ գեղոյ քո գերունակ,
Հեզ և հանդարտ, ամբիծ տատրակ.
Ուրախութեան իմոյ գուշակ,
Զոր երկրաւորքս չեն օրինակ: