Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

25


ՆՈՐԻՆ ԳՐԻԳՈՐԻՍԻ ԱՍԱՑԵԱԼ


Յետ գընալոյ վարդին եկ պլպուլն յայգին,
Ետես թափուր զվրանն, քաղեցաւ հոգին,
Խնդրէր և հարցանէր ըզիւր սիրելին,
Կանչէր զար ու ֆիղան ի մէջ գիշերին:

Այգի՛, ընդ քեզ ասեմ, տուր ինձ պատասխանդ
Ընդէ՞ր ոչ պահեցեր զվարդն իմ պատուական,
Որ է ամէն ծաղկանց սալվար ու սողթան,
Գունովըն գեղեցիկ հոտ անմահութեան:

Քակի քո ամուր պատդ, դառնաս աւերակ,
Չորնա ճուդդ ու տերեդ ծառոցըդ շիտակ,
Ամէն ոտըն խաղա ի քեզ համարձակ,
Վերնա բուս ու բանճար ամէն կանաչ տակ:

Ակո՛ւնք յորդախաղացք, մի՛ գնայք առաջ,
Ծառե՛ր, թօթափեցէք զտերև ձեր կանաչ,
Խօսիմ պարզ և յիստակ, ասեմ անամաչ,
Քանզի տարան յինէն զսիրելին իմ քաջ:

Զիմ վարդն ի քէն տարան ւ արին զիս շիւար,
Առին ըզլոյս աչացըս, տիրեաց ինձ խաւար,
Ըզտիւ և ըզգիշեր ողբամ անդադար,
Դարձեր եմ մաղասկաթ և չունիմ ղըրար: