Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ատանկ բասներ մտքերնուդ մանցունեք, կը վշտացնեք զմեզ, մենք ձեր ինչ ազնիվ սիրտ ունենալն շատ աղեկ գիտենք։

— Աճապարե՛, ընկե՜ր, տոքթորին բանթալոնն ալ շուտ մը հանե, որ տունը երթա ու չմսի։

— Այո՛, գոնե շուտ հանվեցուցեք, որ չմսիմ։

— Իրավունք ունիք, մյուսյու տոքթոր, իժիենի դեմ է առանց բալթոյի ու բանթալոնի կայնիլը, հոգ մընեք, հիմա կը լմննա, բայց հավատա՛, որ գոհ սրտով չէ այս ըրածնիս։ Ընկե՛ր, ինչո՞ւ պարապ կեցեր ես, տոքթորին պոթինները չհանե՞ս։

— Մյուսյու տոքթոր, վրաս կռթնե՛, որ պոթիններդ հանեմ։

— Մյուսյու տոքթոր, քանիի՞ շինել տվիր այս պոթինները:

— Մեկ ու կես Նաբոլեոնի։

— Աղեկ են, վարպետ մարդ է եղեր շինողը...

— Կրնամ երթալ, այնպես չէ՞։

— Այո՛, կրնաք երթալ, բայց, մյուսյու տոքթոր քիչ մը շուտ քալեցեք, որ չմսիք։

— Շնորհակալ եմ ձեր ցույց տված մարդասիրութենեն։

— Բան մը չէ, մեր պարտքն Է, մյուսյու տոքթոր։

— Այս փողոցները ուրիշ հիվանդ չկա՞ յա։

— Չենք կարծեր որ ըլլա, այս փողոցներուն հիվանդները մենք ենք, մյուսյու տոքթոր։

— Մնաք բարով։

— Երթաք բարով, մյուսյու տոքթոր, մեզի մի մոռնաք, մեզի մի՛ մոռնաք։

Բժիշկը տուն կը դառնա, դուռը կը զարնե, ներս կը մտնա, կնիկը դեմը կ՝ելնե.

— Ատ ի՞նչ կերպարանք Է, հագուստներդ ի՞նչ ըրիր։

— Հիվանդներուն տվի, որ հագնին։

— Ատ ի՞նչ տեսակ հիվանդներ են որ...

Բժիշկը մեկիկ մեկիկ կնկանը կը պաամե գլխուն եկածը և ուխտր կընե մեք մալ գիշեր ատեն հիվանդտես չերթալու։

Երկու հիվանդներն ալ տեղերնին կը դառնան, առած դեղերնին մեջերնին կը բաժնեն և ուխտ կընեն հետևյալ գիշերը նորեն... հիվանդ ըլլալու։


ԲԱՌԱՐԱՆ «ԹԱՏՐՈՆԻ»

Խավարումն լուսնի. Ամսականներուն վրա զեղչ։

Լուծ․ Կենդանյաց վրա դրված տուրք։