Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կատակ մէ, եթե լրջորեն ըսված է՝ չվայլեր օրիորդի մը, որ կանանց վրեժը լուծելու համար առիթեն օգուտ քաղելով ձեռքը մսած հյուրի մը՝ ձեռքերնիդ ալ ձեզի պես է պարոն ըսե։

Առ օրիորդ Հեփտյուրես. Ցավ ի սիրտ կը ծանուցանեմ, որ Արգոս ձեզի համար խելքը կորսնցնելու վրա է։ Գթացեք իրեն, եթե գութ ունենալու սովորություն ունիք. եթե ոչ, թող տվեք որ խենթենա։

Առ օրիորդ Վ. — Չվայլեր, որ Սպինքսը մատերնուդ փաթտեք ու հետը զվարճանաք։ Սպինքսը բարի մարդ մէ... յուր վկայությանը նայելով, սակայն բախտ չունի. ուր որ դիմեց սիրտեր գրավելու համար ամեն կողմեն Չերնայեֆի պես ետ քշվեցավ, և ինքզինքը բոլորովին մոգության տալու ստիպվելով բարոյականի վրա քարոզ խոսիլ սկսավ։ Մի՛ խնդաք վրան։

Առ օրիորդ Թ. — Մի՛ մտմտար, Աստված ողորմած է։

Առ տիկին Մ. — Հերմեսը կը բամբասեր եղեր կանանց միթինկը դրած ըլլալուն համար։ Բամբասանքիդ լմնցուցե՛ք, որ միթինկին սկսինք։


Առ պարոն Թ․ — Կոկորդիդ քիչ մը խոսք հասկցո՛ւր, ան ինչ տեսակ հազալ է, որ առտուն բոլոր թաղեցիները կարթնցնես կոր։

Առ տիկին Մ. — Տիկի՛ն, եկեղեցի գացած ատենդ մեյ մ՝ալ աղոթագրքի տեղ վիպասանության գիրք մի՛ տանիր և ամեն օր ալ պատուհանիդ առջև գիրք ի ձեռին մի՛ նստիր, գիտենք, որ ֆրանսերեն գիտես։

Առ օրիորդ է. — Ներեցե՛ք, բայց ձեզի ալ այնչափ օղի խմել չէր վայլեր, թեպետև օրիորդ Մ...ը քեզի բան մրսելու իրավունք չունի, բայց դուն ալ օրիորդ. Ա...ին միսոն քաշքշելու իրավունք չունիս։

Առ պարոն Դ. — Տված գինիդ արդեն քացախի տեղ գործածեցին քացախի շիշեն ետ ղրկեք։

Առ պարոն Ը. — Կնկանդ համար առած ֆիստանցուն Բ..ի խանութն է. ստակը ղրկե, որ առնես։

Առ Տեր Օ. — ծեծելն ի՞նչ պիտի ըլլա, բանջարեղեն, միս չառնես նե խեղճը ի՞նչ եփե։ Տեր պապա, կնիկնին ծեծողներուն խրատ տալու տեղ, դո՞ւն ալ սկսար կնիկդ ծեծել, պատասխան տո՛ւր։

Առ տիկին Փ. — Աստվածդ սիրես, տիկի՛ն, ատանկ երկու կողմ կոտրտվելով մի՛ քալեր, սիրտս կը խառնես կոր։