Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈԻԹՅԱՆ ՎՐԱ ԽԻԿԱՐԻՆ ԿԱՐԾԻՔԸ

Ի՜նչ բարեբախտություն...

Անանկ ժամանակի մը մեջ մեր լեզուն կարձակվի, ուր ամենուն բերանը զոհություն կը հայտնե, ուր լրագիրք միաձայն կը պոռան, կեցցե՜ ազատություն, հավասարություն և... դրամական տագնապ։

Ամեն բան փոխվեր է. մի միայն դրամական տագնապն յուր կարծիքին մեջ հաստատ մնացած է. սակայն մեծ հույս կա, որ այս ալ քիչ օրեն կը վերնա Անգղիո շնորհիվ։

Կեցցե՛ Անգղիա...

— Դուն ի՞նչ կըսես, Խիկա՛ր։

— Ես քու խոսքեդ չեմ ելլար, քանի որ դուն կեցցե կ՝ըսես, հարկավ ես ալ կեցցե՛ պիտի ըսեմ. բայց ինչո՞ւ համար կեցցե՛։

— Որովհետև պատրաստ է եղեր յուր ոսկիները մեր երկրին մեջ թափելու։

— Իրավ բարի մարդ է եղեր, ճիշտ մեր ուզած մարդը։

— Ազնիվ մարդ։

— Սքանչելի մարդ։

— Ոչ միայն յուր ոսկիներն, այլ նաև արյունն։

— Արյունը ի՞նչ պիտի ընենք, առջի ըսածեդ թող տա մեզի, որպեսզի գործարաններ, վարժարաններ հաստատենք և գործելով ստակ վաստկինք ու խաղաղ կյանք անցունենք։

— Եվրոպայի խաղաղությունն ալ հաստատ պիտի պահե եղեր, յուր շահն այսպես կը պահանջե եղեր։

— Հապա եթե յուր շահն այդպես չպահանջեր, մեզի ստակ չպիտի՞ տար։

— Ատիկա չգիտեմ, հեռագիրներու մեջ կարդացածս գիտեմ։

— Ինչ որ ալ ըլլա, չէ՞ մի որ մեզի բարեկամություն կընե կոր, մեր պարտքն է շնորհակալ ըլլալ, եթե ըսածդ ճշմարիտ է։

— Տեր ողորմյա, լրագրաց մեջ կարդացի։

— Ատոնց խոսքերուն կը հավատա՞ս դուն, ատոնք ստախոսին