Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դ. Հետևյալ օրը սենյակ չես երթար։

Ե. Հինգերորդ անգամ զինքը տեսնալուդ պես կըսես, երեկ սենյակեն դուք դուրս եք ելեր ես մտեր եմ։ Պարտատերը կսկսի բարկության նշաններ գույց տալ. դուն կարևորություն մի տար։

Զ. Վեցերորդ անգամ երբ կը տեսնես, որ կուգա կոր, աճապարանոք սենյակեն դուրս ելնելով՝ ներեցեք, ստիպողական գործ մը ունիմ, երթամ, հիմա կուգամ կըսես։

Է. Յոթներորդ անգամուն ամեն այն հարգանոք կընդունիս զինքը և կըսես, թե՛ դրամական տագնապը մեծ է, թե՛ չպիտի կրնամ դժբախտաբար ամենը մեկեն վճարել. վերջեն կիմացնես, որ քանի մը օրեն գա ու կեսը առնե։

Ը. Ութերորդ անգամուն դեռ չեկած, նամակով մը կ՛իմացնես իրեն, որ հիվանդ եմ։

Թ. Իններորդ անգամուն՝ ներումն կը խնդրեք ըսելով, որ հիվանդութենե նոր ելա ու դեռ գործերուս չկրցի նայիլ։

Ժ. Տասներորդին՝ պարտատերը կսկսի պոռալ, կանչել ու ստակն ուզել, պատիվ կը պահանջեք իրմե։

ԺԱ. Տասնմեկերորդին՝ նորեն կսկսի պոռալ։

— Ստակս տուր։

— Չպիտի տամ ըսող կա՞։

— Ես ալ պարտք ունիմ, ձեզի համար բանտը կը մնամ կոր։

— Տեր ողորմյա, ո՞ր բանտն էիր։

— Պոլսո բանտը։

— Անոր համար է, որ ձեզի չտեսա, որովհետև ես Սկյուտարի բանտն էի։

— Գործերնիս հիմա կարգի մտավ։

— էֆենտիմ, ի՞նչ ընենք, ամենուս ալ գլուխն է. դուն շաբթուս մեջ անգամ մը հանդիպե ինձի, բան մը կընենք։

ԺԲ. Աս ի՞նչ ա՛ էֆենտիմ, ամեն օր կուգաս, թող չես տար, որ շունչ առնեմ, հազար անգամ զղջացի քեզի հետ առուտուր ըրած ըլլալուս վրա։ Քեզի պարտք ունիիիիիիինք... հասկցա՜ա՜ա՜ա՜ա՜նք... ըսելիք մը ունի՞ս․․․ քու ստակդ չպիտի ուտենք ա՛, քեզի քանի մը օրեն եկուր կըսենք կոր... եկուր ըսեն նե՝ կուգան։

ԺԳ. Քանի մը օրեն գալուն չպասելով, օր մը առաջ նամակ մը կը գրես հետևյալ կերպիվ.

«Բարեկամ