Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չախես նե չբարկանար, խմբագիր ալ կա, որ իր լրագրույն միջոցավ մի միայն քեզի պես մարդիկը ծաղրելով հաճույք կզգա, որ ժողովրդական է, որ հարուստ, էսնաֆ, աղքատ, ամենը հավասար բռնելով՝ բարին կը սիրե, կը գովե, որ ձեզի պես ազնվականներե շողոքորթվիլ կուզե, որ ձեզի պես էֆենտիներուն շատ բարձրեն թռչտիլը տեսած ժամանակը խնդալեն կը ճաթի, և դուք ալ դժբախտաբար ասանկ խմբագրի մը խրատ տալու ելաք, մեղք, որ դիմացիննիդ ճանչնալու մասին այսքան տկար եք եղեր։

էֆենտի՛ս, դուք որովհետև ազնվականության սուրը կը քաշեր առանց ազնվական ըլլալու, թող կուտաք, որ ազնվական անվանյալ մը խմբագիր մը գետնե գետին զարնե ու սպաննե. դուք ալ հանդիսատես կ՝ըլլաք, և երբ խմբագիրն գլուխը քիչ մը վեր առնե ու ազնվական անվանյալին քար մը նետե, իսկույն կը փրփրրիք։ Ոճի՜ր, եղե՜ռն... կը պոռաք։ Ըստ ձեզ, խմբագիր մը ոչ այս աշխարհին և ոչ ալ հանդերձելույն մեջ ձեզի պես ազնվական անվանյալներուն վրա բան մը գրելու չէ։

էֆենտի՛, ձեր այդ կարծիքը սխալ է և ես ալ արդեն ձեզմե ուղիղ կարծիք մը չեմ սպասեր, որովհետև ձեր խելքը, տաղանդն ու արժանիքը ինչպես նաև ձեր ազնվականությունը ձեր հասակին վրա չափված են դժբախտաբար։

Ափսո՜ս, որ ինքզինքնիդ միշտ ձեր քթիև վրա կը չափե՛ք. և դիմացիննիդ ձեր հասակին վրա։

Առ այժմ երթաս բարով։


ԱՌ ԸՆԹԵՐՑՈՂՍ «ԹԱՏՐՈՆԻ»

Ինչ ինչ ստիպողական պատճառներե հարկադրյալ լրագրածախներու միջոցավ հրապարակի վրա Թատրոնի ծախվիլն դադրեցնել որոշած ըլլալով, պատիվ ունինք թերթերնիս պատվող ընթերց ողաց հայտնել, որ հաջորդ թիվեն սկսյալ Թատրոնը ձեռքև չպիտի ծախվի։

Ուստի, անոնք որ կը փափագին թերթերնիս ստանալ, կաղաչվին Թատրոնի գրասենյակը դիմել և բաժանորդ գրվիչ։

Ազգայնոց դյուրություն տալու համար վեց ամսյա բաժանորդագրություն ալ ընդունիլ որոշած ենք, որ է մեկ արծաթ մեճիտ։