Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մտմտացի, լրջորեն մտմտացի, երկար մտմտացի, ինչպես որ հացագործին և մսավաճառին ունեցած պարտքերնին, խմբագիրը՝ փուլին ստակը՝ և տերությունն ալ բարենորոգում կը մտմտա ինչպես գործադրելը և վերջապես հետևյալ որոշումն տվի, որն որ առաջարկի ձևով Ձեր կորովամտությանն կը ներկայացնեմ: Խնդրագիր մը տալ առ որ անկ է, որ գոնե շաբաթը օր մը հանգիստ ընելով չաշխատինք։

Անդամք ընդհանուր հավանությամբ ընդունեցին սույն առաջարկն և պետք եղած տեղն խնդրագիր մը տալ որոշելով, ի նշան մեծարանաց առ նախագահն զռալ և խխնջալ սկսան։

Մեծ նախագահն խնդրագիրն հավալե ճեմիեթիին տալով՝ անկից գործն Շեհիր էմանեթի հավալե կընեն։ Միթինկի անդամք և անդամուհիք մեկ երկու օրեն Շեհիր էմանեթի կը դիմեն, ուրկից հետևյալ որոշումը կուտան ի մեծ գոհունակություն էջերու և ձիերու, ի մեծ դժգոհություն կառք քաշող մանտաներու, ածուխ կրող ուղտերու և ի մեծ զվարճություն ընթերցողաց։

Որոշում

Ձիերն ուրբաթ օրերն և էջերն կիրակի օրերն չպիտի աշխատին այսուհետև։

Ի վերջո, սույն խնդրույն վրա հետևյալ լուրերն առինք։ Ա. Ամերիկայի Պորտ ընկերությունը Պոլսո դեսպանին միջոցավ ձիերուն կիրակի օրերն ցանելուն դեմ խստիվ պիտի բողոքե։

Բ. Հանգստյան օրի հեղինակն ազդու հոդված մը պիտի հրատարակե Փունջի մեջ։

Գ․ Անգղիո պաշտպան կենդանյաց ընկերոլթյունը անասնոց ոչ միայն մեկ օր, այլ միշտ չաշխատիլն պիտի պահանջե։

Դ. Բազմաթիվ քրիստոնեից ստորագրությամբ մահղեր մը պիտի ներկայացվի ձիերուն հանգստյան օրն ուրբաթ, իսկ էշերունը շաբաթ օր որոշելով, քրիստոնեից անարգանք մը եղած ըլլալը ծանուցանելով։ Ըստ մեզ, ասոնց ամենն ալ պարապ տեղն պիտի հոգնին, ինչպես որ էջեր ու ձիերն միթինկ գումարելով, Շեհիր էմանեթին սույն որոշումն տալով, Պատրիարքարանն հարստահարությանց համար թաքրիր տալով, Ազգային ժողովն Սահմանադրության վերաքննությունը խնդրոց կարգն անցնելով, տերությունք գոնֆերանս գումարելով, Թատրոն յուր թերթեն գոնե վնաս չընելու աշխատելով և Հերմես ալ սույն հոդվածը գրելովն պարապ տեղը հոգնեցան և պիտի հոգնին, որովհետև Խարբութցի սյուբյուճիներն