Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թե որ երազիդ մեջ ոտքերդ գետնեն կարերով երթաս՝ հետևյալ օրը սկյուտարի շոգենավեն պիտի ելնես։

Թե որ երազիդ մեջ ակռաներդ թափին՝ հետևյալ օրը նոր ելած կալեթաներեն պիտի ուտես։

ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈԻԹՅՈԻՆ ԵՐԵՎԵԼԻ ԱՆՑԻՑ

Հացին գինը չորս ղուրուշի ելնելեն ի վեր 
 16
Տնտեսական Խորհուրդը սնտուկին վիճակը բարվոքելու ճամբա մը մտմտալեն ի վեր 
 250
Երկաթյա կամ ուրջին շինվելու սկսելեն և չլմննալեն ի վեր 
 2000
Լրագիրներու վրա փուլ փակցունելու գրութենեն և այս դրությունով խմբագիրներեն սովորականեն դուրս տուրք մը առնվելեն ի վեր 
 592
Միս ուտելե վազ անցնելնես ի վեր 
 200
Լրագրի տված լուրերուն հավատացող չգտնվելեն ի վեր 
 180
Անոթության վարժվիլ սկսելնես ի վեր 
 10
Օրթագեղի հիմակվան Թաղական խորհրդո կազմվելեն ի վեր 
 5760
Պատրիարքարանի ձիերուն գարի չտրվելեն ի վեր 
 20
Շատ մը ընտանյաց մեջ քատրիլի մտնալեն և այս առթիվ երիտասարդաց ոմանց, աղջկանց ոմանց մեջքր սխմել սկսելնեն ի վեր 
 360
Պարտք տալու սովորությունը ջնջվելեն ի վեր 
 2000
Դաստիարակության խնդրույն Երեսփոխանական ժողովո խնդրոց կարգին մեջ մտնալեն ու մնալեն ի վեր 
 3000
Շատ մը ազգային ընկերությանց հաստատվելեն և անմիջապես կործանվելեն ի վեր 
 5000
Նիկողոս մարգարեին՝ մարգարեության սկսելեն ի վեր 
 200
Կանանց ոմանց ազատ դաստիարակությամբ էրիկնին ծեծելու վարմվելեն ի վեր 
 2000
Ծխախոտի ընկերությանց՝ ծխախոտի տեղ հարդ գործածելու գյուտն ընելնեն ի վեր 
 120
Հայերեն խոսակցության մեջ ֆրանսերեն, կամ տաճկերեն բառեր խառնելու սովորությունը մուտ գտնալեն ի վեր 
 2000