Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հրապարակագիրն, այսինքն դրամն և տաղանդը, որ հիվանդանոցի Պատմություն անվամբ ժամանակակից ազգային պատմություն մ ի լույս ընծայեցին, Ազgային պատմիչներու կը մնա դիմել Քեչյան Էֆենդիե աշխատասիրյալ պատմության և զտելով անոր մեջեն ինչ որ հիվանդանոցի կը վերաբերի, մնացին հավաքել և ազգային պատմության հանձնել։

Բայց ազգային պատմիչներու թիվն խիստ փոքր է այսօր. երիտասարդությունը ինքզինքը Նորավեպի տված է, Վարժապետին աղջիկը մեծ փոթորիկ հարույց հրապարակի վրա։ Ազգային լրագիրներեն մին առիթ չփախցներ հարվածել այն վեպն, որ դեռ շարունակության մեջ է, և չարչարել անոր հեղինակն և հեղինակին հայրն։ — Հեղինակին բարեկամներն, դրացիներն, դերձակն, սափրիչն զերծ են այս հալածանքե — և հեղինակն համբերատար ոգով կը դառնա հորն և կըսե. «Հա՛յր, թող սոցա, զի ոչ գիտեն զինչ գործեն»։ Մենք տակավին ժամանակ չունեցանք կարդալու այդ վեպին հրատարակված մասերը, բայց եթե կարդացած իսկ ըլլայինք՝ ողջամտությունը պիտի հարկադրեր զմեզ սպասել, մեր կարծիքն հայտնելու համար, որ ամբողջ գործը ծնաներ։ Ուստի Մանզումեի էֆքյար, որուն հարատևությանը համար հաջողություն կը մաղթենք՝ իրավունք չունի մեղադիր լինել այն թերթերուն, որ լռություն կը պահեն Վարժապետին աղջիկը-ին վրա, որ ինչպես ըսինք, կը շարունակվի տակավին։

Բայց ո՛չ, նախ պատիժ և ապա քննություն. այս է մեր դրությունը։ Շահպաղլյան կը պատժվի ստիպվելով թողուլ յուր ժողովուրդն և մայրաքաղաքիս մեջ դեգերիլ։ Որպես ըսինք մեր վերջին թվույն մեջ, նա տեղեկագրեց յուր հանցանքներն։ Արդ, պատժելու է զինքն։ Ոչ ոք կը խորհի այս մասին։ Շատ հավանական է, որ Կրոնական ժողովն հրամայե անոր, որ յուր հանցանաց համար հաճի պատիժն ալ ինք տնօրինել։ Կը լսենք նաև, թե չորս տարի առաջ Կրոնական ժհղովն որոշած է վանք մը ղրկել Շահպաղլյանն յուր ծանուցյալ նամակին համար, որով կը բողոքեր կաթողիկոսական հակազգային ընտրության դեմ. Մենք, ինչպես ամեն հայու զավակ, կը փափագինք, որ Կրոնական ժողովն պաշտոնապես հրատարակե Շահպաղլյանի հանցանքն և պատժե զինքն այն պատժով, որուն արժանի է։ Իսկ եթե անմեղ է՝ պետք է որ դառնա յուր ժողովրդյան քով, որովհետև հյուղ մը ժողովուրդ անձնական կրից զոհելու հանդգնությունը չը կրնար ներվիլ աշխարհականներե՝ որ բուսային չեն։