Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ժողովրդյան շահը

Կաղաչեմ, թող տուր զիս..․ չվայլեր, որ մահու և կենաց խնդրո մը միջոցին՝ բռնություն բանեցնես վրաս. ապագան պիտի դատապարտե զքեզ, երբ իմանա, թե կենսական խնդրո մը մեջ զրկել կուզես զիս իմ ձայնես, վախցիր ապագայեն, որ պիտի զքեզ...


Մահկանացուն

Ապագան ո՞վ է, և ի՞նչ ըրած եմ, որ վախնամ իրմե, եթե ապագան այնքան բարի է, թող յուր թիկնոցը տա քեզի։


Սեղենե

(Առ մանկանալուն) Թող տուր զինքն և քառորդե մը ինձմե առ թիկնոցդ։


ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ

(Թատրոնը կը ներկայացնե փառավոր շենք մը, ուր իբր չորս հազար մանականացվաց բազմություն մը կը տեսնվի)


Դիվան

Ատյանը բացված է։


Սեղենե

Ինչո՞ւ բացիր, գոցե՛, շուտ գոցե։


Դիվան

Ատյանը գոցված է (Առ Սեղենե) բայց ինչո՞ւ գոցեցինք ատյանը։


Սեղենե

Հ... Ս...ը հրավիրելու համար։


Դիվան

Ուշ չէ՞։


Սեղենե

Արդեն չգար ինքն, բայց մեր պարտքն է հրավիրել զինքն

(Քուրմերը կերգեն)