Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ձայներ

Սըսսսս․․․ սըսսսս... սըսսս.․.


Կռոնոս

Ճնշում կա, կը բողոքեմ ճնշման դեմ և կուզեմ որ բողոքս արձանագրվի։ (Կը մեկնի):


Դիվան

Քվեարկության ժամն հասած է, ձեր քվեթուղթին վրա փեսայության երեք ընտրելիներ պիտի նշանակեք, ջանացեք անանկ փեսաներ ընտրելի ներկայացնել, որ կարող ըլլան կին մը կառավարելու։


Ամենքը

Այո՛, այո՛։


Ժողովրդյան շահը

(Առ Սեղենե) Առ քվեթուղթս և կարդա, քու ընտրելվույդ անունը միայն դրված է։


Իրավունք

(Առ Սեղենե) Քեզ կը հանձնեմ քվեթուղթս, որուն մեջ ընտրելիդ միայն նշանակված է։


Հասարակաց կարծիք

(Առ Սեղենե) Խոստմանդ վստահելով ընտրելվույդ միայն քվե տվի. ա՛ռ քվեթուղթս։


Ժողովուրդ

(Աո Սեղենե) ձաշիվր հետո կր տեսնենք, առ քվեթուղթս, րնտ- րելվույղ անունն դրված է միայն մեջր։


Ձայն բազմաց

(Առ Սեղենե) Կը հուսամ, թե ձեր խոստումը պիտի կատարեք, ահա քվեթուղթս ձեզ կը հանձնեմ։


Հարուստ աստված մը

(Առ աղքատ աստված մը) Կրնա՞մ հասկնալ, թե որու տվիք ձեր քվեն։