Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՏԿԵՐ ՉՈՐՐՈՐԴ

Նույնք և Բարեաս

Բորեաս

Կը ցավիմ, որ դուք զձեզ հայր կը կարծեք աղջկան՝ որուն բուն հայրն ես եմ, և որուն արժանավոր փեսա գտնելու իրավունքն իմս է։ Դուք աղջկան ազգականներն եք և իբր այն՝ ձեր կարծիքն ալ կընդունիմ իբր երկու ձայն։ Կաղաչեմ, ընդունեցեք հարգանացս հավաստիքն (Աստվածներն այս հայտարարության վրա կապշին կը մնան)։

Կենդանի պատկեր


ՀԱՐՍԱՆՅԱՑ ՏԽՈԻՐ ՀԱՆԴԵՍ

Ամուսնությանց թիվն կը նվազի օր քան զօր։

Ամուրիներն զաշխարհ ճաշակելու տրամադիր չեն երևիր և կը համոզեն զիրար, որ ամուսնության խոսքն անգամ չառնեն իրենց բերանը։

Ամուսնությունն, կըսեն անոնք, մարդուս ազատությունը և անկախությունը կը բռնաբարե։

Եվ ամուրիությունն ամուսնութենե լավագույն կը դատեն։

Կը խղճան անոնք ամուսնացելոց վրա, և երբ մեկն նշանվի՝ այն տպավորությունն կընե անոնց վրա, ինչ ազդեցություն որ կընե եթե մեկն չվանով ինքզինքն կախե։

Եթե ասոնց կարևորություն տալ հարկ լինի՝ պետք է այսուհետև հետևյալ օրինակի համաձայն խմբագրել հարսանյաց հրավիրագիրները։

«Մեծապատիվ Ա․.. յան, Գ..․ Դ..․ յան Տիկին Ե.․. Զ․․․ յան և է... Ը․․․ յաև, օրիորդ Թ.․․ Ժ... յան և Հ.․․ Լ․․․ յան կը ծանուցանեն ձեզ այն կորուստն, զոր ըրին հանձին Խ.․. Ծ... յանի։

Իրենց տղան, իրենց եղբոր որդին, իրենց եղբայրն, որ հետ կարճատև հիվանդության նշանվեցավ, ի հասակի երեսուն ամսաց, և որուն հարսանյաց հուղարկավորության տխուր հանդեսն պիտի կատարվի հառաջիկա կյուրակե, ժամը 4-ին, այսինչ գյուղը և մարմինը պիտի փոխադրվի․․․»։

Տարակույս չկա թե ամուրիությունն չպիտի հաղթանակե ամուսնության, այսուամենայնիվ հարկ է ազգու միջոցներ ձեռք